Այսօր: Կիրակի, 26 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 16
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.04ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ԱՆՏԱՌ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ  Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցում  քաղաքացի Ալիկ Արամի Մկրտումյանի կողմից 2000թ. կառուցվել է բնակելի տուն, որի զբաղեցրած 0.04000հա մակերեսով հողամասը , ըստ  ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, ընդգրկված է 11-001-0273-0001 ծածկագրով պետական սեփականություն հանդիսացող անտառ նպատակային նշանակության տարածքների մեջ, որի վրա առկա է 109.44քմ արտաքին մակերեսով ինքնակամ շինություն /58.68քմ ներքին մակերեսով բնակելի տուն և 30.4քմ ներքին մակերեսով բաց պատշգամբ/, ուստի  կառույցի իրավական կարգավիճակը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոխել 0.04000հա մակերեսով հողամասի նպատակային  նշանակությունը անտառից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի:

Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցում գտնվող,  քաղաքացի Ալիկ Արամի Մկրտումյանի կողմից 2000թ. կառուցված բնակելի տան զբաղեցրած 0.04000հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի փոխելու համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner