Այսօր: Հինգշաբթի, 23 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 25
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
,,ՏԵՂԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻ ԶՈՐԵՂԱՑՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ,, ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ,,,,ԱՂՍՏԵՎԻ ՀՈՎԻՏ,, ՏԵՂԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԽՈՒՄԲ,, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՅՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ գործընկերությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ` Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Հայասատանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում իրականացնում է «Տեղական դերակատարների  զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» քառամյա ծրագիրը, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել Իջևան համայնքի մասնակցությամբ ստեղծել ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությունը և անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրել ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի, 21-րդ կետով.

Համայնքի ավագանին որոշում է.

1.Իջևան համայնքի մասնակցությամբ ստեղծել ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությունը։
2.««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին ցանկություն հայտնած մյուս անձանց հետ համատեղ ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին գրավոր պայմանագիրը կնքելու և ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովին մասնակցելու և Իջևան համայնքը ներկայացնելու համար լիազորել Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին։

Նկատի ունենալով ստեղծվող ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիր հանդիսանալու

  • Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Դոլմազյանի,
  • Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Բեգինյանի,
  • Իջևան համայնքի Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավար Իսկանդար Մեհրաբյանի,
  • Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի վարչական ղեկավար Հակոբ Սարիբեկյանի,
  • Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի վարչական ղեկավար Սեյրան Սարիբեկյանի,
  • Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Հարությունյանի,
  • Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավար Լորիկ Բադիրյանի,
  • Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի «Մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Նարինե Պողոսյանի ցանկությունը,

Իջևան համայնքի ավագանին հավանություն է տալիս, որ վերը թվարկված անձինք Իջևան համայնքի շահերը ներկայացնելու և պաշտպանելու առաքելությամբ, որպես ֆիզիկական անձինք, մասնակցեն ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության հիմնադրման մասին գրավոր պայմանագիր կնքելուն և հիմնադիր ժողովին մասնակցելու իրավունք ձեռք բերեն։
3․Տալ հավանություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Ազատամուտ 1-ին փողոց թիվ10 հասցեում գտնվող մշակույթի տան մասնաշենքում, 39.65քմ մակերեսով տարածքը, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner