Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 122
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԵՆՈՔԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ,,ՅԵԼԼ ԷՔՍԹՐԻՄ ՊԱՐԿ,, ՍՊԸ –Ի ԿՈՂՄԻՑ ՆՈՐ ԶԻՓԼԱՅՆԻ ԵՎ ՌՈԼԼԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարան է դիմել /26.05.2022թ., մուտքի դիմում թիվ 1670/ ,,Յելլ Էքսթրիմ Պարկ,, ՍՊԸ-ի տնօրինությունը,  Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան գյուղի վարչական սահմաններում Նոր Զիփլայնի և Ռոլլերի կառուցման ծրագրի իրագործմանը հավանություն տալու և ծրագրի իրագործման նպատակով  Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում առանձնացված 0,64042հա մակերեսով և 11-028-0103-0016 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային այլ հողեր գործառնական նշանակության և 8,01049հա մակերեսով և 11-028 -0206-0001 ծածկագրով  գյուղատնտեսական նպատակային արոտավայր գործառնական նշանակության հողերից վարձակալության իրավունքով կազմակերպությանը տրամադրելու խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում Նոր Զիփլայնի և Ռոլլերի կառուցման ծրագրի իրագործմանը հավանություն տալու և ծրագրի իրագործման նպատակով  Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան գյուղի վարչական սահմաններում առանձնացված 0,64042հա մակերեսով և 11-028-0103-0016 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային այլ հողեր գործառնական նշանակության և 8,01049հա մակերեսով և 11-028-0206-0001 ծածկագրով  գյուղատնտեսական նպատակային արոտավայր գործառնական նշանակության հողերից վարձակալության իրավունքով կազմակերպությանը տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝

Համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական  սահմաններում ,,Յելլ Էքսթրիմ Պարկ,, ՍՊԸ-ի կողմից Նոր Զիփլայնի և Ռոլլերի կառուցման ծրագրի իրագործման համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Տալ հավանություն  առաջարկությանը՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական  սահմաններում ,,Յելլ Էքսթրիմ Պարկ,, ՍՊԸ-ի կողմից Նոր Զիփլայնի և Ռոլլերի կառուցման ծրագրի իրագործման նպատակով, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 0,64042հա մակերեսով և 11-028-0103-0016 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային այլ հողեր գործառնական նշանակության հողամասը ,,Յելլ Էքսթրիմ Պարկ,, ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրելուն:

3. Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական  սահմաններում, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 0,64042հա մակերեսով և 11-028-0103-0016 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային այլ հողեր գործառնական նշանակության հողամասը տրամադրել ,,Յելլ Էքսթրիմ Պարկ,, ՍՊԸ-ին ՝  25/քսանհինգ/ տարի ժամկետով, տարեկան 51234/հիսունմեկ հազար երկու հարյուր երեսունչորս/ ՀՀ   դրամ վճարի չափով:

4. Տալ հավանություն  առաջարկությանը՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական  սահմաններում ,,Յելլ Էքսթրիմ Պարկ,, ՍՊԸ-ի կողմից Նոր Զիփլայնի և Ռոլլերի կառուցման ծրագրի իրագործման նպատակով, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 8,01049հա մակերեսով և 11-028-0206-0001 ծածկագրով  գյուղատնտեսական նպատակային արոտավայր գործառնական նշանակության հողամասը ,,Յելլ Էքսթրիմ Պարկ,, ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրելուն:

5. Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական  սահմաններում, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 8,01049հա մակերեսով և 11-028-0206-0001 ծածկագրով  գյուղատնտեսական նպատակային արոտավայր  գործառնական նշանակության հողամասը տրամադրել ,,Յելլ Էքսթրիմ Պարկ,, ՍՊԸ-ին ՝  25/քսանհինգ/ տարի ժամկետով, տարեկան 640839/վեց հարյուր քառասուն հազար ութ հարյուր երեսունինն/ ՀՀ   դրամ վճարի չափով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner