Տավուշի մարզի Իջևան համայնք, Գետահովիտ գյուղի վարչական սահմաններում բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.03117 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 20.04.2006թ. թիվ 727-Ն որոշման, նշված 0.03117 հա մակերեսով հողամասը հանդիսանում է բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-022-0055-0006/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել է 0.03117 հա մակերեսով հողամաս և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի վարչական սահմաններում՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից /ծածկագիր 11-022-0055-0006/, բնակելի կառուցապատման նպատակով առանձնացնել 0.03117հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2. Գետահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.03117 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք Գետահովիտ 3-րդ փողոց, 4-րդ նրբանցք թիվ 5/1 հողամաս:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: