Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 985
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2024 թվականի N 985

22.04.2024Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 929 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարի 22.04.2024թ. թիվ 929 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

 1.Իջևան համայնքի ղեկավարի 22.04.2024թ թիվ 929 որոշումը կարդալ.

,, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱԶԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ  0,1189ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ,  ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացիներ Ալեքսան Սեդրակի Ալիխանյանը՝ ծնված 10.12.1946թ., որ  Տավուշի մարզ, Իջևան համայնք Վազաշեն գյուղի  վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի տուն, որի զբաղեցրած հողամասի  մակերեսը, ըստ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 19.03.1991թ. թիվ 4 որոշման, կազմում է 0,07հա, որի վրա առկա է 1974թ. կառուցված  բնակելի տուն ՝ 99,8քմ  ներքին մակերեսով /ծածկագիր 11-059-0009-0004/ : Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,1189հա / ծածկագրով 11-059-0016-0017/,  ուստի դիմել է օրինական հատկացված 0.07հա մակերեսով և 0,0489հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի սահմանների ճշտման և, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, 0,1189հա մակերեսով և  հողամասում առկա,  քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1974թ. կառուցված 99,8քմ ներքին մակերեսով բնակելի տան  իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0,1189հա մակերեսով / ծածկագիր 11-059-0009-0004/ հողմասը և  հողամասում առկա 99,8քմ ներքին  մակերեսով բնակելի տանը,  որից 29,8քմ ներքին մակերեսով նկուղը, 2,4 քմ մակերեսով նկուղի բաց պատշգամբը, 40,9քմ  ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը , 26,7 քմ մակերեսով 1-ին հարկի բաց պատշգամբը  կառուցված չեն և  չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,,  թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին  հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Հաստատել՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Վազաշեն գյուղի  վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներ՝ Ալեքսան Սեդրակի Ալիխանյանին պատկանող 0,1189հա մակերեսով 11-009-0009-0004 ծածկագրով, հողամասերի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծերի:

2.Վերականգնել քաղաքացիներ՝ Ալեքսան Սեդրակի Ալիխանյանի սեփականության իրավունքը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Վազաշեն գյուղի  վարչական սահմաններում գտնվող օրինական հատկացված 0.07հա մակերեսով և 0,0489հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և  նրա վրա կառուցված 99,8քմ ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տան , որից 29,8քմ ներքին մակերեսով նկուղի, 2,4 քմ մակերեսով նկուղի բաց պատշգամբի, 40,9քմ  ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի , 26,7 քմ մակերեսով 1-ին հարկի բաց պատշգամբի  նկատմամբ  և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:

3. Տավուշի մարզ, Իջևան համայնք Վազաշեն գյուղի  վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացիներ՝ Ալեքսան Սեդրակի Ալիխանյանին պատկանող 0,1189հա մակերեսով հողամասին և բնակելի տանը /ծածկագիր 11-059-0009-0004/ տալ հետևյալ   հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Վազաշեն, 22-րդ փողոց , թիվ 4:

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner