Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 ապրիլի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱԶԱՏԱՄՈՒՏ ԳՅՈՒՂԻ Ա․ ԱՆՏՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 32․9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՎԻԹ ԹՈՌՆԻԿԻ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 32․9ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 32․9քմ մակերեսով հողամասի վրա  քաղաքացի Դավիթ Թոռնիկի Վարդումյանի կողմից 2000թ. ինքնակամ կերպով  կառուցված  32․9քմ  արտաքին  մակերեսով ավտոտնակի, որի  ներքին  մակերեսը  կազմում է 29․44քմ /ծածկագիր 11-005-0017-0001/: Այն հաշվառվել է 12․12.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023gte5n5: Համաձայն  ՀՀ  կառավարության 15.12.2005թ. թիվ 2402-Ն որոշման շինության զբաղեցրած  հողամասից 12.0քմ մակերեսով հողամասը  համայնքին  է  փոխանցվել,  որպես բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-005-0017-0001/: Շինության զբաղեցրած 32.9քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 32.9քմ արտաքին  մակերեսով շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման    պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 32.9քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Դավիթ Թոռնիկի Վարդումյանի կողմից ինքնակամ կառուցված 32.9քմ արտաքին  մակերեսով ավտոտնակը, որի ներքին  մակերեսը  կազմում է 29.44քմ /ծածկագիր 11-005-0017-0001/:

2.Ճանաչել  օրինական   Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում    գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 32.9քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Դավիթ Թոռնիկի Վարդումյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 32.9քմ արտաքին  մակերեսով ավտոտնակը, որի  ներքին  մակերեսը  կազմում է 29.44քմ /ծածկագիր 11-005-0017-0001/:

3.11-005-0017-0001 ծածկագրով 12.0քմ մակերեսով հողամասը, բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:

4. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 32.9քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի Դավիթ Թոռնիկի Վարդումյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 32.9քմ   արտաքին  մակերեսով ավտոտնակին տալ հետևյալ   հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղ, Ա․ Անտոնյան փողոց, թիվ 45:

5.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշման  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղ, Ա․ Անտոնյան փողոց, թիվ 45 հասցեում գտնվող անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 15-րդ գոտում՝ առաջարկել քաղաքացի Դավիթ Թոռնիկի Վարդումյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի գ/ ենթակետի,  ուղղակի  վաճառքով  գնել  32․9քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 792/յոթ հարյուր ինսուներկու/ ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 26057/քսանվեց հազար հիսունյոթ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  32․9քմ  արտաքին  մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1028 /մեկ հազար քսանութ/ ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  33821/երեսուներեք հազար ութ հարյուր քսանմեկ/ ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով։ 

6․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner