Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1390
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2022 թվականի N 1390

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 28.5ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՍՄԻԿ ՄԵԼՍԻԿԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 28.5ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան քաղաքի Աբովյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 28.5քմ մակերեսով հողամասի վրա 1997թ.  քաղաքացի Հասմիկ Մելսիկի Մանուչարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է  28.5քմ   արտաքին  մակերեսով ավտոտնակ /հաշվառման ծածկագիր 2022f2hlet/,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 26.04քմ /ծածկագիր 11-001-0119-0001/: ՀՀ  կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-ն որոշման համաձայն շինության զբաղեցրած 28.497քմ մակերեսով  հողամասը համայնքին  է  փոխանցվել,  որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման  գործառնական նշանակության հողամաս, 0.003քմ մակերեսով հողամասը՝ բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամաս, իսկ շինությունը՝ ավտոտնակ /ծածկագիր 11-001-0119-0001/:  Ավտոտնակի զբաղեցրած 28.5քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 28.5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման    պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Աբովյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 28.5քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Հասմիկ Մելսիկի Մանուչարյանի կողմից ինքնակամ կառուցված 28.5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0119-0001/:

2.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Աբովյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 28.5քմ մակերեսով հողամասի վրա   քաղաքացի Հասմիկ Մելսիկի Մանուչարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 28.5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը, որի  ներքին մակերեսը կազմում է 26.04քմ  /ծածկագիր 11-001-0119-0001/:

3.Տավուշի մարզ, Իջևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող 0.003քմ մակերեսով հողամասը /ծածկագիր 11-001-0119-0001/ հանել բնակավայրերի այլ հողեր հողամասերի շարքից և դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին:

4.Իջևան քաղաքի, Աբովյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 28.5քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի Հասմիկ Մելսիկի Մանուչարյանի  կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 28.5քմ արտաքին մակերեսով ավտոտնակին տալ հետևյալ  հասցեավորումը.   Տավուշի մարզ,Իջևան համայնք,  քաղաք Իջևան, Աբովյան փողոց, թիվ 22/86:

5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Աբովյան փողոց, թիվ 22/86 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 10-րդ գոտում առաջարկել  քաղաքացի Հասմիկ Մելսիկի Մանուչարյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել 28.5քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 6834.3 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 194778 /հարյուր իննսունչորս հազար յոթ հարյուր յոթոթանասունութ/ ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  28.5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  2316 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 66006 /վաթսունվեց հազար վեց/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով: 6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner