Այսօր: Ուրբաթ, 25 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 65
 

Զեկ. ԼԻԼԻԹ ՂԱԼՈՒՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում առկա է հիմանորոգված և կահավորված խմբասենյակ, որը հնարավորություն է տալիս ունենալ 2-3 տարեկան երեխաների կրտսեր խումբ, անհրաժեշտություն է առաջացել մանկապարտեզի կանոնադրությունում կատարել համապատասխան փոփոխություններ։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով․

Համայնքի ավագանին որոշում է․

1․Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում կատարել փոփոխություն՝ «Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն» անվանումը կարդալ «Իջևան քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն»։

2․Հաստատել «Իջևան քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն»-ի կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ։

3․Դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը՝ նոր խմբագրությամբ կանոնադրությունը գրանցելու խնդրանքով։

4․Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԼԻԹ ՂԱԼՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner