Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 ապրիլի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՎՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 11-058-0020-0019 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0.1745ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչակն սահմաններում առանձնացվել է 0.1745հա մակերեսով հողամաս: Համաձայն Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փոստաթղթերի, նշված հողամասը հանդիսանում է Սևքար բնակավայրին փոխանցված   բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-058-0020-0019/: Անհրաժեշտություն է առաջացել  առանձնացված 0.1745հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 53-րդ հոդվածի,  ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի 2-րդ  կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Իջևան համայնքի Սևքար բնակավայրին փոխանցված, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-058-0020-0019/, Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում առանձնացնել 0.1745հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2.Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող առանձնացված 0.1745հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-058-0020-0019/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, գյուղ Սևքար, 32-րդ  փողոց,  թիվ 1/1 հողամաս:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner