Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող 08.0հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային, պատմական և մշակութայի հողեր գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-013-0344-0032, վկայական թիվ 1150660/ 04.06.2023թ. պետականորեն հաշվառվել է ինքնակամ կերպով կառուցված 11.88քմ արտաքին մակերեսով սանհանգույց՝ ծածկագիր 2023CCZSWX, որի ներքին մակերեսը կազմում է 8.96քմ, որից 2020թ. կառուցված սանհանգույց 1-ին հարկ՝ 6.72քմ ներքին մակերեսով , սանհանգույցի 1-ին հարկի բաց պատշգամբ՝ 1.12քմ ներքին մակերեսով, սանհանգույցի 1-ին հարկի բաց պատշգամբ՝ 1.12քմ ներքին մակերեսով, ուստի դիմել են շինության իրավական կարգավիճակը որոշելու խնդրանքով: 2020թ. ինքնակամ կերպով կառուցված 11.88քմ արտաքին մակերեսով սանհանգույցը չի խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չի դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. 912-Ն որոշման թիվ 13 կետի, ա/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի և 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և 3-րդ կետի 4-րդ ենթակետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով .
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել օրինական՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք , Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող 8.0հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային, պատմական և մշակութայի հողեր գործառնական նշանակության հողամասում / ծածկագիր 11-013-0344-0032, վկայական թիվ 1150660/ կառուցված 11.88քմ արտաքին մակերեսով սանհանգույցը, որի ներքին մակերեսը կազմում է 8.96քմ, որից 2020թ. կառուցված սանհանգույց 1-ին հարկ՝ 6.72քմ ներքին մակերեսով , սանհանգույցի 1-ին հարկի բաց պատշգամբ՝ 1.12քմ ներքին մակերեսով, սանհանգույցի 1-ին հարկի բաց պատշգամբ՝ 1.12քմ ներքին մակերեսով :
2.11-013-0344-0032 ծածկագրով հողամասով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Աչաջուր, թիվ 2:
3.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի , թիվ 2 հասցեում գտնվող 8.0հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային, պատմական և մշակութայի հողեր գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-013-0344-0032, վկայական թիվ 1150660/ կառուցված 11.88քմ արտաքին մակերեսով սանհանգույցը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 15-րդ գոտում՝, սակայն հիմք ընդունելով 18.058.2006թ. թիվ 912-Ն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետը, ինքնակամ շինության դիմաց գումար չի գանձվում:
4.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: