Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



10 մայիսի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՉԱՋՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0.25564 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի  Իջևան  համայնքի Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0.25564 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 30.03.2006թ. թիվ 512-Ն որոշման և Տավուշի մարզի Աչաջուր համայնքին անհատույց փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-013-0236-0024 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել  0.25564 հա մակերեսով հողամաս և հողամասի նկատմամբ կատարել  սեփականության իրավունքի պետական գրանցում:

Հաշվի  առնելով  վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 53-րդ հոդվածի դրույթներով .

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Տավուշի մարզի  Իջևան  համայնքի Աչաջուր գյուղի վարչական սահմաններում  գյուղատնտեսական նշանակության վարելահողերից  /ծածկագիր 11-013-0236-0024/, գյուղատնտեսական գործունեության  նպատակով առանձնացնել 0.25564 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հարություն Քարտաշյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner