ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանս ուսումնասիրելով ՀՀ ՆԳ նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնի պետ Ե․ Գալստյանի 17․04․2025թ․ թիվ 84/3-8-740 գրությունը, Իջևանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ա.Այդինյանի զեկուցագիրը և կից ներկայացված 31.03.2025թ. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, կապված Իջևան համայնքի ք․ Իջևան, Մեհրաբյան փողոց թիվ 41 հասցեի բնակիչ Սուսամբար Գրիգորի Իսախանյանի կողմից, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և թույլտվության, ք. Իջևան, Անկախության փողոց 22 շենք, թիվ 32 հասցեում գտնվող բնակարանին կից բետոնե հարթակի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման փաստի առիթով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցին․
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
ՀՀ ՆԳ նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնի պետի Ե․ Գալստյանի 17․04․2025թ․ թիվ 84/3-8-740 գրության համաձայն 14․04․2025թ-ին զանգահարել է անհայտ քաղաքացին և հայտնել, որ 08․03․2025թ-ին իր կողմից կատարված ահազանգով ցանկանում է տրամադրել ավելի մանրամասը և ճշտված տեղեկություն, համաձայն որի ք. Իջևան, Անկախության փողոց 22 շենք, թիվ 32 հասցեում գտնվող բնակարանին կից բետոնե հարթակի կառուցումը կատարվել է այդ բնակարանի նախկին սեփականատիրոջ՝ Սվետլանա Բալասանյանի կողմից մոտ 35 տարի առաջ։
Քաղաքացի Սուսամբար Իսախանյանը Իջևանի համայնքի ղեկավար Ա․ Ճաղարյանին 03․04․2025թ-ին գրված դիմումում նշել է, որ հարթակը կառուցվել է բնակարանի նախկին սեփականատեր Սվետլանա Բալասանյանի 1988-1989թթ-ին։ Ինքը բնակարանը ձեռք է բերել 2012թ-ին և խնդրել է կարճել հարուցված վարչական վարույթը։
Սուսամբար Իսախանյանը լսումներին չէր ներկայացել։
Հիմք ընդունելով ՀՀ ՆԳ նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնի պետի Ե․ Գալստյանի 17․04․2025թ․ թիվ 84/3-8-740 գրությունը, համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ա. Այդինյանի իրավախախտման արձանագրությանը և Ս․ Իսախանյանի դիմումը և ղեկավարվելով Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածների պահանջներով․
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1/ Կասեցնել հարուցված վարչական վարույթը, Ս․ Իսախանյանին տրամադրել երկամսյա ժամկետ հարթակի կառուցման ժամկետի վկայակոչված փաստն ապացուցող համապատասխան փորձագետի եզրակացություն ներկայացնելու համար, հակառակ պարագայում վերսկսել վարչական վարույթը։
2/ Սույն որոշման մասին եռօրյա ժամկետում առձեռն կամ փոստային առաքմամբ, ստացումը հավաստող հետադարձ ծանուցմամբ իրազեկել Ս․ Իսախանյանին:
3/ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդ օրվանից։
4/ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական մարմնին կամ դատական կարգով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում, այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում, չբողաքարկվելու դեպքում, նույն ժամկետում դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման։