Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 ապրիլի 2024 թ.

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԼՈՒՍԱՁՈՐ 13-ՐԴ ՓՈՂՈՑ 1/3 ԵՎ 1/5 ՀԱՑԵՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ <<ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼՃԱԿՆԵՐԻ>> ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՓԱՍՏԱԳՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՇՎԱԾ ՀԱՍՑԵՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԵԿ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻՆ ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել Վիգեն Վարդգեսի Ներկարարյանը, իրեն սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Լուսաձոր 13-րդ փողոց 1/3 և 1/5 հասցեների հողամասերում կառուցված <<Ձկնաբուծական  արհեստական  լճակների>> շինարարական աշխատանքները փաստագրելու և խնդրանքով: Ներկայացվել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, օբյեկտի տեխնիկական եզրակացություն և չափագրություն: ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Լուսաձոր 13-րդ փողոց 1/3 հասցեի հողամասը համարվում է արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր 11-034-0107-0040/, որոնցում կառուցված են ջրավազան, սառնարան-պահեստ և ձկնաբուծարան /վկայական N03062022-11-0034/: ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Լուսաձոր 13-րդ փողոց 1/5 հասցեի հողամասը /կադաստրային ծածկագիր 11-034-0107-0047, վկայական N15032022-11-0030/ նույն նպատակային և գործառնական նշանակության է սահմանվել Իջևան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 25-ի թիվ 63 և Իջևան համայնքի ղեկավարի 2022 թվականի ապրիլի 5-ի թիվ 293 որոշումներով, հողամասին տրամադրվել է հասցե, և <<Ձկնաբուծական  արհեստական  լճակներ>> կառուցելու նպատակով՝ նախագծման թույլտվություն /ճարտարապետահատակագծային առաջադրանք/ ու շինարարության թույլտվություն: Կառուցապատման առաջարկությունը համաձայնեցվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ: Անհրաժեշտություն է առաջացել նաև նշված հասցեները միավորել որպես մեկ գույքաին միավոր:

Հաշվի առնելով վերը նշվածը, հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 25-ի թիվ 63 և Իջևան համայնքի ղեկավարի 2022 թվականի ապրիլի 5-ի թիվ 293 որոշումները, և ղեկավարվելով, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշումների պահանջներով`

Որոշում  եմ.

1.Վիգեն Վարդգեսի Ներկարարյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Լուսաձոր 13-րդ փողոց 1/3 և 1/5 հասցեների  հողամասերը /կադաստրային ծածկագրեր 11-034-0107-0040 և 11-034-0107-0047/, միավորել որպես մեկ գույքային միավոր՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս, և առաջացած գույքային միավորին տրամադրել նոր հասցե. ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Լուսաձոր 13-րդ փողոց 7/1:

2.Կառուցապատողին տրամադրել ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Լուսաձոր 13-րդ փողոց 7/1 հասցեի հողամասում կառուցված <<Ձկնաբուծական  արհեստական  լճակների>> շինարարական աշխատանքները փաստագրելու ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/:

3.Սույն որոշումը ենթակա է իրավունքների պետական գրանցման:

4.Սույն որոշումը պետական գրանցում ստանալուց հետո՝ 0.1225հա մակերեսով հողամասի /կադաստրային ծածկագիր 11-034-0107-0047/ նպատակային նշանակության փոփոխությունը ընդգրկել են համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:

5.Սույն որոշման կատարման պարտականությունները հանձնարարել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանական բաժնի պետ Արթուր Այդինյանին:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner