|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 ապրիլի 2025 թվականի N 69 |
ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ 5/31 ՀԱՍՑԵՈՒՄ ,,ԿԱՅԱՆՄԱՆ ՏԵՂ,, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Իջևան համայնքի ղեկավարին է դիմել Իջևան քաղաքի բնակիչ Արտյոմ Հարությունյանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Ղարագյոզյան փողոցի 5/31 հասցեում գտնվող հասարակական նշանակության շենքի առջևում, ավտոկայանատեղի կահավորելու նպատակով, համապատասխան ճանապարհային նշան տեղադրելու խնդրանքով։ Նկատի ունենալով, որ Ա․ Հարությունյանը պարտավորվել է ավտոկայանատեղը կահավորել և կազմակերպել այնպես, որ խոչընդոտ չհանդիսանա տրանսպորտային և հետիոտնային անվտանգ երթևեկության համար, ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4․3-րդ կետով․ Համայնքի ավագանին որոշում է․
1․Տալ համաձայնություն՝ ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայում կատարել փոփոխություն՝ համայնքային ենթակայության ճանապարհի վրա, Ղարագյոզյան 5/31 հասցեում, տեղադրել «Կայանման տեղ» ճանապարհային տեղեկատվության նշան։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
Կողմ -21 ԱԹԱԲԵԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ ՌԱՉԻԿ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ԽՈՐԵՆ ԾՈՎԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՄԱՆԵ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԱՐԶՊԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ ՎԻՐԱԲՅԱՆ ԱՆՆԱ ՎԻՐԱԲՅԱՆ ՆԱՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|