Այսօր: Ուրբաթ, 25 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 550
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2025 թվականի N 550

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանս ուսումնասիրելով, Իջևանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ա.Այդինյանի զեկուցագիրը և կից ներկայացված 08.04.2025թ. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, Իջևան համայնքի բնակիչներ Հերմինե Սարհատյանի, Ալինա Վանեսյանի և Գառնիկ Թանանյանի հայտարարությունները կապված ք․ Իջևան, Ազատամարտիկների փողոց թիվ 6/21 հասցեի բնակիչ Մելանյա Աշոտի Սարհատյանի կողմից ք․ Իջևան, Ազատամարտիկների փողոց թիվ 6/21 հասցեում գտնվող, սփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանին կից բաց պատշգամբի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման փաստի առիթով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցին․

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Բաց պատշգամբը Մելանյա Աշոտի Սարհատյանի կողմից կառուցվել է դեռևս 1995թ-ին, սակայն պատշգամբի մի հատվածը կառուցված է Վրեժ Դավթյանին պատկանող բնակարանի առջևի մասում։ 

Մելանյա Սարհատյանը  լսումներին ներկայացել էր և խնդրեց ժամկետ տրամադրել սեփական միջոցներով պատշգամբը քանդելու համար։ 

 

Հիմք ընդունելով համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ա. Այդինյանի իրավախախտման արձանագրությանը,  Իջևան համայնքի բնակիչների հայտարարությունները, նաև կողմերի փոխադարձ համաձայնությունը և ղեկավարվելով Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-ից 58-րդ հոդվածների պահանջներով․

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1/ Մելանյա Սարհատյանին պարտավորեցնել 10 օրյա ժամկետում քանդել պատշգամբի ինքնակամ կառուցված հատվածը։

Սահմանված ժամկետում ինքնակամ շինությունները չքանդելու դեպքում Մելանյա Սարհատյանի նկատմամբ կիրառել վարչական տուգանք (տույժ) սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով 1․500․000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ և քանդել պատշգամբի ինքնակամ հատվածը։

2/ Սույն որոշման մասին եռօրյա ժամկետում առձեռն կամ փոստային առաքմամբ, ստացումը հավաստող հետադարձ ծանուցմամբ իրազեկել Մելանյա Սարհատյանին:

3/ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդ օրվանից։

4/ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական մարմնին կամ դատական կարգով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում, այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում, չբողաքարկվելու դեպքում, նույն ժամկետում դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner