Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 հունիսի 2024 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 11-021-0520-0144 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.01192 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 29.05.2023թ. տրվել է ՀՀ  Տավուշի մարզ Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-021-0520-0144 ծածկագրով և 0.01192հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության  արոտավայր  հողատեսքից՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային, կապի գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրը  ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 139 դրական եզրակացությունը:   Անհրաժեշտություն է առաջացել փոխել 0.01192հա մակերեսով հողամասի  նպատակային և գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը, Իջևան համայնքի ավագանու 26․06․2023թ․ թիվ106 որոշումը,  ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն և 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումների  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.ՀՀ  Տավուշի մարզ Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-021-0520-0144 ծածկագրով, 0.01192հա մակերեսով հողամասը, գյուղատնտեսական նպատակային նշանակության  արոտավայր   գործառնական նշանակության հողերի շարքից փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի,  կոմունալ ենթակառուցվածքների նպատակային, կապի գործառնական նշանակության հողերի շարք:

2.ՀՀ  Տավուշի մարզ Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-021-0520-0144 ծածկագրով, 0.01192հա մակերեսով հողամասին  տալ  հետևյալ  հասցեավորումը՝ Տավուշի  մարզ, գյուղ Գանձաքար, թիվ 3 հողամաս:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner