Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 մարտի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՎՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 11-058-0117-0006,0005,0007 ԾԱԾԿԱԳՐԻ 0,11700ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍԻ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել Սևքար համայնքի բնակիչներ՝ 5-րդ փողոց, թիվ 13 հասցեում գտնվող անասնաշենքի  սեփականատեր՝  Սամվել  Ղալումյանը, Ալվարդ  Ղալումյանը, Արմինե  Ղալումյանը,  Ռոբերտ  Ղալումյանը,  Ավետիք  Ղալումյանը որ  Տավուշի մարզի Սևքար գյուղի վարչական տարածքում  ձեռք են բերել բնակելի տուն, որի զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը  կազմում է 0,08հա /ծածկագիր 11-058-0117-0006/ , սակայն չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,12185 հա ,որ մինչև 2001թ, մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա անասնաշենքի կառուցման և սպասարկման համար օրինական հատկացված 0.08հա մակերեսով և 0.04618հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի, քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1998թ կառուցված 42,8քմ ներքին մակերեսով անասնաշենքի,  իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-058-0117-0006/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.11700հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ՀՀ կառավարության   29.12.2005թ. թիվ 2387-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումների  պահանջներով.

                                                                          ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան  համայնքի Սևքար գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացիներ  Սամվել   Ղալումյանին, Ալվարդ    Ղալումյանին,  Արմինե  Ղալումյանին,  Ռոբերտ  Ղալումյանին,  Ավետիք  Ղալումյանին պատկանող անասնաշենքի  զբաղեցրած 0.11700հա մակերեսով և 11-058-0117-0006 ծածկագրով հողամասի  սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:

2.Վերականգնել քաղաքացիներ՝ Սամվել  Ղալումյանի, Ալվարդ  Ղալումյանի,  Արմինե  Ղալումյանի,  Ռոբերտ  Ղալումյանի,  Ավետիք  Ղալումյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզի Իջևան  համայնքի Սևքար վարչական սահմաններում գտնվող օրինական հատկացված 0.08հա մակերեսով և 0.04618հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված  հողամասի և 1998թ կառուցված 42,8քմ ներքին մակերեսով անասնաշենքի,  նկատմամբ /ծածկագիր 11-058-0117-0006/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների  սեփականությունը:

3.  Տավուշի մարզի Իջևան  համայնքի Սևքար համայնքի վարչական սահմաններում  գտնվող և  քաղաքացիներ՝ Սամվել  Ղալումյանին, Ալվարդ Ղալումյանին, Արմինե  Ղալումյանին,  Ռոբերտ  Ղալումյանին,  Ավետիք  Ղալումյանին պատկանող  0.11700հա մակերես հողամասով /ծածկագիր 11-058-0117-0006/ անասնաշենքին  տալ  հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան  համայնք, Սևքար 5-րդ  փողոց, թիվ 13 :

4 Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Շահնազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner