Անհրաժեշտություն է առաջացել Իջևան համայնքի ավագանու 23.02.2024թ. «Տավուշի մարզի, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.8հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 13072023-11-0021, կադաստրային ծածկագիր 11-001-0218-0004/ նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 14 որոշման մեջ կատարել փոփոխություն։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝ Համայնքի ավագանին որոշում է․
1.Իջևան համայնքի ավագանու 23.02.2024թ. «Տավուշի մարզի, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.8հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 13072023-11-0021, կադաստրային ծածկագիր 11-001-0218-0004/ նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 14 որոշման բացատրական մասում՝ «այգետնակի» բառի փոխարեն, կարդալ՝ «օժանդակ շինության» բառերը, իսկ որոշման մեջ՝ «այգետնակ» բառի փոխարեն, կարդալ՝ «օժանդակ շինություն» բառերը։ |