Իջևան համայնքի ղեկավարին է դիմել Վիգեն Վարդգեսի Ներկարարյանը, իրեն սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Լուսաձոր 13-րդ փողոց 1/3 և 1/5 հասցեների հողամասերում կառուցված <<Ձկնաբուծական արհեստական լճակների>> շինարարական աշխատանքները փաստագրելու և խնդրանքով: Ներկայացվել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, օբյեկտի տեխնիկական եզրակացություն և չափագրություն: ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Լուսաձոր 13-րդ փողոց 1/3 հասցեի հողամասը համարվում է արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր 11-034-0107-0040/, որոնցում կառուցված են ջրավազան, սառնարան-պահեստ և ձկնաբուծարան /վկայական N03062022-11-0034/: ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Լուսաձոր 13-րդ փողոց 1/5 հասցեի հողամասը /կադաստրային ծածկագիր 11-034-0107-0047, վկայական N15032022-11-0030/ նույն նպատակային և գործառնական նշանակության է սահմանվել Իջևան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 25-ի թիվ 63 և Իջևան համայնքի ղեկավարի 2022 թվականի ապրիլի 5-ի թիվ 293 որոշումներով, հողամասին տրամադրվել է հասցե, և <<Ձկնաբուծական արհեստական լճակներ>> կառուցելու նպատակով՝ նախագծման թույլտվություն /ճարտարապետահատակագծային առաջադրանք/ ու շինարարության թույլտվություն: Կառուցապատման առաջարկությունը համաձայնեցվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ: Անհրաժեշտություն է առաջացել նաև նշված հասցեները միավորել որպես մեկ գույքաին միավոր:
Հաշվի առնելով վերը նշվածը, հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 25-ի թիվ 63 և Իջևան համայնքի ղեկավարի 2022 թվականի ապրիլի 5-ի թիվ 293 որոշումները, և ղեկավարվելով, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշումների պահանջներով`
Որոշում եմ.
1.Վիգեն Վարդգեսի Ներկարարյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Լուսաձոր 13-րդ փողոց 1/3 և 1/5 հասցեների հողամասերը /կադաստրային ծածկագրեր 11-034-0107-0040 և 11-034-0107-0047/, միավորել որպես մեկ գույքային միավոր՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս, և առաջացած գույքային միավորին տրամադրել նոր հասցե. ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Լուսաձոր 13-րդ փողոց 7/1:
2.Կառուցապատողին տրամադրել ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Լուսաձոր 13-րդ փողոց 7/1 հասցեի հողամասում կառուցված <<Ձկնաբուծական արհեստական լճակների>> շինարարական աշխատանքները փաստագրելու ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/:
3.Սույն որոշումը ենթակա է իրավունքների պետական գրանցման:
4.Սույն որոշումը պետական գրանցում ստանալուց հետո՝ 0.1225հա մակերեսով հողամասի /կադաստրային ծածկագիր 11-034-0107-0047/ նպատակային նշանակության փոփոխությունը ընդգրկել են համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
5.Սույն որոշման կատարման պարտականությունները հանձնարարել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանական բաժնի պետ Արթուր Այդինյանին:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: