Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 694
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2024 թվականի N 694

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.12185ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ  Գառնիկ Գարեգինի Արզումանյանը /ծնվ. 25.07.1963թ./, Ասյա Ֆրոնտիկի Թիրաբյանը /ծնվ. 10.09.1970թ./,Գեղանուշ Գառնիկի Արզումանյանը /ծնվ. 05.08.1989թ./ և Գևորգ Գառնիկի Արզումանյանը /ծնվ. 09.01.1991թ./, որ  Տավուշի մարզի Գանձաքար գյուղի վարչական տարածքում  ձեռք են բերել բնակելի տուն, որի զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը  կազմում է 0,12հա /ծածկագիր 11-021-0085-0002/ , սակայն չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,12185 հա ,  ուստի  դիմել է հողամասի սահմանների ճշտման և հասցեավորում տալու և բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան  կառուցման  և սպասարկման համար հատկացված 0.12հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.00185հա մակերեսով հողամասի,  քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1990թ. ինքնակամ կառուցված 232,5քմ ներքին մակերեսով շինությունների, որից 72քմ 1-ին հարկ, 40,9քմ մակերեսով 1-ին հարկի բաց պատշգամբ, 76,1քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի, 40,9քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի բաց պատշգամբի, 2,6քմ մակերեսով աստիճանի իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-021-0085-0002/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.12185հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ՀՀ կառավարության   29.12.2005թ. թիվ 2387-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումների, ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 13 կետի, ա/  ենթակետի,  ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի և 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և 3-րդ կետի 4-րդ ենթակետի  պահանջներով պահանջներով.

              ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան  համայնքի Գանձաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացիներ Գառնիկ Գարեգինի Արզումանյանին, Ասյա Ֆրոնտիկի Թիրաբյանին, Գեղանուշ Գառնիկի Արզումանյանին և Գևորգ Գառնիկի Արզումանյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0,12185 հա մակերեսով և 11-021-0085-0002 ծածկագրով հողամասի  սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:

2.Վերականգնել քաղաքացիներ Գառնիկ Գարեգինի Արզումանյանին, Ասյա Ֆրոնտիկի Թիրաբյանին, Գեղանուշ Գառնիկի Արզումանյանին և Գևորգ Գառնիկի Արզումանյանին սեփականության իրավունքը Տավուշի մարզի Իջևան  համայնքի Գանձաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող 0,12185հա մակերեսով հողամասի և  1990թ. կառուցված 232,5քմ ներքին մակերեսով շինությունների, որից 72քմ 1-ին հարկ, 40,9քմ մակերեսով 1-ին հարկի բաց պատշգամբ, 76,1քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի, 40,9քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի բաց պատշգամբի, 2,6քմ մակերեսով աստիճանի նկատմամբ /ծածկագիր 11-021-0085-0002/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:

3.  Տավուշի մարզի Իջևան  համայնքի Գանձաքար գյուղի վարչական սահմաններում  գտնվող և  քաղաքացիներ Գառնիկ Գարեգինի Արզումանյանին, Ասյա Ֆրոնտիկի Թիրաբյանին, Գեղանուշ Գառնիկի Արզումանյանին և Գևորգ Գառնիկի Արզումանյանին պատկանող  0,12185հա մակերես հողամասով /ծածկագիր 11-021-0085-0002/ բնակելի տանը տալ  հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան  համայնք, գյուղ Գանձաքար 26-րդ  փողոց, թիվ 11 բնակելի տուն:

4.Ինքնակամ կառուցված շինությունների համար վճար չի գանձվում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner