Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 958
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2024 թվականի N 958

01.04.2024Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 728 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.04.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 728 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

 ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

  1.01.04.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 728 որոշումը կարդալ.

,,  ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ  ԳՏՆՎՈՂ  ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.12082ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Վարդան Գուրգենի Մելքումյանը ծնված՝ 1967., Եբրակսի Արշակի Մարությանը ծնված՝ 1933թ., Եսենիա Գուրգենի Մելքումյանը ծնված՝1975թ., որ  Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի վարչական տարածքում , ձեռք են բերել բնակելի տուն, որի զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը  կազմում է 0,161հա,  ծածկագիր 11-009-0041-0018/, սակայն չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,12082 հա ,  ուստի  դիմել է հողամասի սահմանների ճշտման, հասցեավորում տալու և բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան  կառուցման  և սպասարկման համար փաստացի տիրապետվող  0,28026հա մակերեսով հողամասի,  քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1974թ, 1985թ, 1980թ. կառուցված 297,18քմ ներքին մակերեսով շինությունների, որից 1974թ. կառուցված 56.34քմ ներքին մակերեսով նկուղի, 43,79քմ  ներքին մակերեսով նկուղի բաց պատշգամբի, 99,02քմ ներքին  մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 4,68քմ ներքին մակերեսով աստիճանի, 1985թ. կառուցված 3,42քմ ներքին մակերեսով փռան, 65,04քմ ներքին մակերեսով փռան բաց պատշգամբի, 19,38 քմ մակերեսով անասնաշենքի և 1980թ. կառուցված 5,51քմ ներքին մակերեսով կաթսայատան իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-009-0041-0018/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.12082հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ՀՀ կառավարության   29.12.2005թ. թիվ 2387-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումների  պահանջներով.                                                                    

 ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան  համայնքի Այգեհովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացիներ Վարդան Գուրգենի Մելքումյանին, Եբրակսի Արշակի Մարությանին, Եսենիա Գուրգենի Մելքումյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0,12082 հա մակերեսով և 11-009-0041-0018 ծածկագրով հողամասի  սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:

2.Վերականգնել քաղաքացիներ Վարդան Գուրգենի Մելքումյանի, Եբրակսի Արշակի Մարությանի, Եսենիա Գուրգենի Մելքումյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզի Իջևան  համայնքի Այգեհովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0,12082հա մակերեսով հողամասի և 297,18քմ ներքին մակերեսով շինությունների, որից 56.34քմ ներքին մակերեսով նկուղի, 43,79քմ  ներքին մակերեսով նկուղի բաց պատշգամբի, 99,02քմ ներքին  մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 4,68քմ ներքին մակերեսով աստիճանի, 3,42քմ ներքին մակերեսով փռան, 65,04քմ ներքին մակերեսով փռան բաց պատշգամբի, 19,38 քմ մակերեսով անասնաշենքի և 5,51քմ ներքին մակերեսով կաթսայատան նկատմամբ /ծածկագիր 11-009-0041-0018/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:

3.  Տավուշի մարզի Իջևան  համայնքի Այգեհովիտ գյուղի վարչական սահմաններում  գտնվող և  քաղաքացիներ Վարդան Գուրգենի Մելքումյանին, Եբրակսի Արշակի Մարությանին, Եսենիա Գուրգենի Մելքումյանին պատկանող  0,12082հա մակերես հողամասով /ծածկագիր 11-009-0041-0018/ բնակելի տանը տալ  հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան  համայնք, գյուղ Այգեհովիտ   12-րդ  փողոց, 1-ին փակուղի թիվ 2 բնակելի տուն:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner