Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սամվել Բախչիմանի Վարդանյանը ծնված 13․02․1962թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում ունի բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ 15․03․1995թ․ տրված սեփականության վկայագրի գրանցված է 0.08հա հողամաս /ծածկագիր 11-035-0075-0001/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.25147հա, որի վրա առկա է 1985-1995թ. կառուցված 343․8քմ մակերեսով բնակելի տուն:Ուստի դիմել է օրինական 0.08հա մակերեսով և 0.017147հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 343․8քմ մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-035-0075-0001/:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.25147հա մակերեսով հողամասը և 343․8քմ ներքին մակերեսով բնակելի տունը, կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վերականգնել քաղաքացի Սամվել Բախչիմանի Վարդանյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 0.25147հա մակերեսով հողամասի, 343․8քմ մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-035-0075-0001/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2. Քաղաքացի Սամվել Բախչիմանի Վարդանյանին պատկանող 0.25147հա մակերես հողամասով /ծածկագիր 11-035-0075-0001/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Խաշթառակ 18-րդ փողոց, 1 բնակելի տուն :
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :