Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1071
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 մայիսի 2024 թվականի N 1071

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 16.04.2024Թ. ԹԻՎ 873 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարի 16.04.2024թ թիվ873 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Իջևան համայնքի ղեկավարի 16.04.2024թ. թիվ873 որոշումը կարդալ.

,,ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ 0,05921ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԵՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ  ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻՆ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշմամբ, Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում գտնվող սեփականության իրավունքով համայնքին է փոխանցվել վարչական շենք, որի զբաղեցրած 0,05921հա մակերեսով հողամասը տրամադրվել է անհատույց օգտագործման իրավունքով: ՀՀ  կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-ն որոշմամբ,  շինության զբաղեցրած  0,05921հա մակերեսով հողամասը համայնքին  է  փոխանցվել,  որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, իսկ շինությունը՝ վարչական շենք /ծածկագիր 11-006-0030-0001/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել  նշված հողամասի գործառնական նշանակությունը,  ճանաչել համայնքային սեփականություն  և  տալ հասցեավորում: Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով  ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, ՀՀ  կառավարության  29.12.2005թ.  թիվ  2387-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն  որոշման  պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.11-006-0030-0001 ծածկագրով 0․05921հա մակերեսով հողամասը, բնակավայրերի բնակավայրերի բնակելի գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:

2.Հաստատել՝ Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող վարչական շենքի  /ծածկագիր 11-006-0030-0001/ զբաղեցրած 0,05921հա մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:

3.Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում գտնվող վարչական շենքի զբաղեցրած, ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ, Ակնաղբյուր համայնքին  փոխանցված  0,05921հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-006-0030-0001/ նկատմամբ ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը:

4.Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում գտնվող,  Իջևան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,05921հա մակերեսով հողամասով /ծածկագիր 11-006-0030-0001/ վարչական շենքին տալ  հետևյալ  հասցեավորումը՝ Տավուշի  մարզ,  Իջևան համայնք, Ակնաղբյուր 2-րդ փողոց 1 վարչական շենք:

5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner