Այսօր: Ուրբաթ, 25 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 551
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2025 թվականի N 551

Պահել

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանս ուսումնասիրելով ՀՀ ՆԳ նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնի պետ Ե․ Գալստյանի 17․04․2025թ․ թիվ 84/3-8-740 գրությունը, Իջևանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ա.Այդինյանի զեկուցագիրը և կից ներկայացված 31.03.2025թ. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, կապված Իջևան համայնքի ք․ Իջևան, Մեհրաբյան փողոց թիվ 41 հասցեի բնակիչ Սուսամբար Գրիգորի Իսախանյանի կողմից, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և թույլտվության, ք. Իջևան, Անկախության փողոց 22 շենք, թիվ 32 հասցեում գտնվող բնակարանին կից բետոնե հարթակի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման փաստի առիթով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցին․

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

ՀՀ ՆԳ նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնի պետի Ե․ Գալստյանի 17․04․2025թ․ թիվ 84/3-8-740 գրության համաձայն 14․04․2025թ-ին զանգահարել է անհայտ քաղաքացին և հայտնել, որ 08․03․2025թ-ին իր կողմից կատարված ահազանգով ցանկանում է տրամադրել ավելի մանրամասը և ճշտված տեղեկություն, համաձայն  որի ք. Իջևան, Անկախության փողոց 22 շենք, թիվ 32 հասցեում գտնվող բնակարանին կից բետոնե հարթակի կառուցումը կատարվել է այդ բնակարանի նախկին սեփականատիրոջ՝ Սվետլանա Բալասանյանի կողմից մոտ 35 տարի առաջ։  

Քաղաքացի Սուսամբար Իսախանյանը Իջևանի համայնքի ղեկավար Ա․ Ճաղարյանին 03․04․2025թ-ին գրված դիմումում նշել է, որ հարթակը կառուցվել է բնակարանի նախկին սեփականատեր Սվետլանա Բալասանյանի 1988-1989թթ-ին։  Ինքը բնակարանը ձեռք է բերել 2012թ-ին և խնդրել է կարճել հարուցված վարչական վարույթը։

Սուսամբար Իսախանյանը լսումներին չէր ներկայացել։  

 

 

 

 

 

 

 

 

Հիմք ընդունելով ՀՀ ՆԳ նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնի պետի Ե․ Գալստյանի 17․04․2025թ․ թիվ 84/3-8-740 գրությունը, համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ա. Այդինյանի իրավախախտման արձանագրությանը և Ս․ Իսախանյանի դիմումը և ղեկավարվելով Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածների պահանջներով․

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1/ Կասեցնել հարուցված վարչական վարույթը, Ս․ Իսախանյանին տրամադրել երկամսյա ժամկետ հարթակի կառուցման ժամկետի վկայակոչված փաստն ապացուցող համապատասխան փորձագետի եզրակացություն ներկայացնելու համար, հակառակ պարագայում վերսկսել վարչական վարույթը։

2/ Սույն որոշման մասին եռօրյա ժամկետում առձեռն կամ փոստային առաքմամբ, ստացումը հավաստող հետադարձ ծանուցմամբ իրազեկել Ս․ Իսախանյանին:

3/ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդ օրվանից։

4/ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական մարմնին կամ դատական կարգով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում, այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում, չբողաքարկվելու դեպքում, նույն ժամկետում դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner