Իջևան համայնքի ղեկավարին է դիմել Իջևան քաղաքի բնակիչ Արտյոմ Հարությունյանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Ղարագյոզյան փողոցի 5/31 հասցեում գտնվող հասարակական նշանակության շենքի առջևում, ավտոկայանատեղի կահավորելու նպատակով, համապատասխան ճանապարհային նշան տեղադրելու խնդրանքով։ Նկատի ունենալով, որ Ա․ Հարությունյանը պարտավորվել է ավտոկայանատեղը կահավորել և կազմակերպել այնպես, որ խոչընդոտ չհանդիսանա տրանսպորտային և հետիոտնային անվտանգ երթևեկության համար, ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4․3-րդ կետով․ Համայնքի ավագանին որոշում է․
1․Տալ համաձայնություն՝ ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայում կատարել փոփոխություն՝ համայնքային ենթակայության ճանապարհի վրա, Ղարագյոզյան 5/31 հասցեում, տեղադրել «Կայանման տեղ» ճանապարհային տեղեկատվության նշան։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |