Այսօր: Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄՐՑՈՒՅԹ
2025,Ապրիլ 3 - 30
Մրցույթ
2025,Ապրիլ 2 - 30

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.04.25 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` Քաղաքացու օրվա կապակցությամբ
ՀՀ սիրելի քաղաքացիներ,ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով: Պետության հիմքը դուք եք, սիրելի հայրենակիցներ: Այսօր մենք միասին անցնում ենք արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու բարդ ճանապարհով: Այդ ճանապարհին կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը:Հայկական տոնացույցում վերջին տարիներին ամրագրված այս տոնը կարևոր խորհուրդ ունի: Մենք պետք է միասնականությամբ և միմյանց աջակցությամբ հասնենք մեր նպատակների իրականացմանը:Մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք, որպեսզի նույն միասնականությամբ շարունակենք զարգացնել և հզորացնել մեր հայրենիքը:Այս օրը նաև հրաշալի առիթ է կարևորելու քաղաքացու իրավունքներն ու պետության` քաղաքացու հանդեպ ունեցած պարտավորությունները: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, ... Մանրամասն
24.04.25 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, արդեն 110 տարի է, ինչ այս օրը համայն հայությունը սրտի կսկիծով հիշում է մեր ժողովրդին վրա հասած ամենամեծ ողբերգություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը, սգում եւ ոգեկոչում է անմեղ զոհերին: Այդ ծրագրված սպանդի նպատակը հայ ժողովրդի ամբողջական բնաջնջումն էր, որի յուրաքանչյուր դրվագը վաղեմության ժամկետ չունեցող հանցագործություն է։ Այդուհանդերձ՝ տարեցտարի ավելանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների թիվը, ինչը խոսում է սերունդների առջև մարդկության պատասխանատվության մասին:Մենք դեռևս լիահույս ենք, որ կվերականգնվի պատմական արդարությունը:Այսօր մենք հիշում ենք նրանց, ովքեր վերապրեցին Մեծ եղեռնը, ովքեր անցնելով անմարդկային տառապանքներն ու պարտադրված արտագաղթը` ... Մանրամասն
21.04.25 Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը մեծ շուքով նշվեց Ակնաղբյուր բնակավայրում
Իջևանի համայնքապետարանի ենթակայության «‎Ավանդույթ» ՀՈԱԿ-ի շնորհիվ յուրաքանչյուր միջոցառում վերածվում է ազգային տոնախմբության` միտված ավանդական արժեքների պահպանությանը և տարածմանը:«‎Ավանդույթ»-ի նախաձեռնությամբ` Ակնաղբյուր գյուղում մեծ շուքով նշվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Տոնակատարությանը ելույթ ունեցան Իջևանի թիվ 2 երաժշտական դպրոցի տաղանդավոր սաները` երաժշտական և գործիքային կատարումներով: «‎Ավանդույթ» ՀՈԱԿ- ի տաղանդաշատ երեխաները ներկայացրեցին հայկական ժողովրդական երգ-երաժշտության գոհարները: Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև «‎Ռ»-ն դանս պարային համույթը:Տոնակատարությանը ներկա թե բնակիչները,թե մասնակիցները միասին ... Մանրամասն
17.04.25 Շնորհակալ ենք մեր քաղաքի անունը բարձր պահելու և ազգային նվագարանների մշակույթը տարածելու համար. Արթուր Ճաղարյան
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն շնորհակալագրեր է հանձնել Իջևանի թիվ 1 երաժշտական դպրոցի սան Ռոմա Մելիքբեկյանին, դպրոցի ուսուցիչներ՝ Դավիթ Մարտիրոսյանին և Նարինե Հակոբյանին: Ռոմա Մելիքբեկյանն ուսման ողջ ընթացքում փայլել է բացառիկ առաջադիմությամբ և այժմ շվիի անզուգական կատարումներով հանդես է գալիս ՀՀ տարբեր քաղաքներում: Հանդիպման ընթացքում Արթուր Ճաղարյանը երախտիքի և գովեստի խոսքեր հղեց դպրոցի տնօրինությանը և անձնակազմին՝ մշակույթի ոլորտում Իջևան քաղաքի անունը մշտապես բարձր պահելու համար: Իջևանի թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց համանքապետին՝ դպրոցի խնդիրներին աջակցելու համար: «Չի եղել մի դեպք, երբ դիմենք Ձեզ և չստանանք ... Մանրամասն
16.04.25 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ
Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ:Խորհրդանշական այս օրն առաջին հերթին մենք գլուխ ենք խոնարհում մեր այն հերոս ոստիկանների առջև, ովքեր հայրենիքը սիրեցին սեփական կյանքից ավելի: Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի: Մասնագիտական այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու ոստիկանի բարդ և պատասխանատու աշխատանքը:Իջևանի համայնքապետարանի և անձամբ իմ անունից` ի սրտե շնորհավորում եմ ոստիկանության բոլոր ծառայողներին: Ոստիկանությունն իր առաքելությունը կատարում է պատվախնդրորեն՝ իր ավանդը բերելով պետության իրավապահ համակարգի կայունությանը և պետականության հիմքերի ամրապնդմանը:Կրկին շնորհավորելով մասնագիտական ... Մանրամասն
11.04.25 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը և ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը ստորագրեցին երկկողմ հուշագիր
Սպանդարյան 1 և 2 շենքերի բակերի սալարկման և բարեկարգման ծրագրի իրականացման շրջանակներում Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը և ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը ստորագրեցին երկկողմ հուշագիր։Ծրագիրն իրականացվելու է ՀՀ կառավարության կողմից հատկացվող սուբվենցիայով։ Ընդհանուր արժեքը` 82304552 դրամ, համայնքի ներդրումը` 20576138 դրամ։ Համայնքի մասնաբաժինը հատկացվելու է ԵՊՀ ԻՄ կողմից։Հիշեցնենք, որ տվյալ շենքերի բակերը որպես տանիք են ծառայում ԵՊՀ ԻՄ Կիրառական արվեստի և Բնական գիտությունների ֆակուլտետների մասնաշենքի համար։
08.04.25 Անհրաժեշտ են փորձագետներ
Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում հայաստանում – փուլ 2» ծրագրով իրականացվող «Միջհամայնքային համագործակցության» դրամաշնորհի շրջանակներում կան թափուր հաստիքներ:Ծառայության անվանումը՝ Տուրիզմի փորձագիտական ծառայությունների մատուցումԱշխատանքի տևողությունը՝ 6 ամիսՊահանջներ մասնակցին.Մասնակիցը պետք է՝• լինի ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ),• ունենա միջազգային ծրագրերում ներգրավվածության փորձ,• ունենա զբոսաշրջության ոլորտում համապատասխան փորձ:Հայտերի ներկայացման կարգըՀետաքրքրված ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պետք է իրենց ինքնակենսագրականներն ուղարկեն Ijevancity@mail.ru էլեկտրոնային ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner