Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մրցույթ
2024,Ապրիլ 16 - Մայիս 17
ԱՃՈՒՐԴ
2024,Ապրիլ 4 - Մայիս 6
Մրցույթ
2024,Ապրիլ 2 - Մայիս 3
ԱՃՈՒՐԴ
2024,Մարտ 27 - Ապրիլ 29
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2023,Դեկտեմբեր 25 - 2024,Հուլիս 15

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.04.24 Բարեկարգվել են Իջևան խոշորացված համայնքի Դիտավան բնակավայրի գյուղամիջյան հրապարակը և կից փողոցը
Բարեկարգվել են Իջևան խոշորացված համայնքի Դիտավան բնակավայրի գյուղամիջյան հրապարակը և կից փողոցը, տեղադրվել են աղբամաններ և նստարաններ։ Բազալտապատվել են մայթերը։ Գյուղում կառուցվել է ժամանցի վայր, որը ջեռուցվում է և կաշխատի նաև ձմռանը։ Կառուցվել է նաև հասարակական զուգարան։Վերանորգվել և կահավորվել է գյուղի մանկապարտեզի սենյակներից մեկը։ Այն կծառայի որպես մանկական մարզասենյակ։
27.04.24 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` Քաղաքացու օրվա կապակցությամբ
ՀՀ սիրելի քաղաքացիներ,ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով: Պետության հիմքը դուք եք, սիրելի հայրենակիցներ: Այսօր մենք միասին անցնում ենք արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու բարդ ճանապարհով: Այդ ճանապարհին կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը: Հայկական տոնացույցում վերջին տարիներին ամրագրված այս տոնը կարևոր խորհուրդ ունի: Մենք պետք է միասնականությամբ և միմյանց աջակցությամբ հասնենք մեր նպատակների իրականացմանը:Մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք, որպեսզի նույն միասնականությամբ շարունակենք զարգացնել և հզորացնել մեր հայրենիքը:Այս օրը նաև հրաշալի առիթ է կարևորելու քաղաքացու իրավունքներն ու պետության` քաղաքացու հանդեպ ունեցած պարտավորությունները: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, ... Մանրամասն
25.04.24 Հարգանքի տուրք` Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ` Իջևանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում քաղաքացիները և պաշտոնատար անձինք հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին:

22.04.24 Իջևանի համայնքապետարանը շարունակում է աջակցել երիտասարդական նախաձեռնություններին
Իջևանի համայնքապետարանի և «Ռեստարտ Իջևան» գիտակրթական-հասարակական կազմակերպության միջև օրերս կնքվել է համագործակցության հուշագիր:Հաշվի առնելով, որ կողմերը ընդհանուր հետաքրքրություն ունեն Իջևան համայնքի երիտասարդական, մշակութային, կրթական և տեղական ինքնակառավարման ոլորտները զարգացնելու համար,հետևաբար, համատեղ ջանքերը փոխշահավետ կլինեն ծրագրեր իրականացնելու համար։Սույն հուշագրի նպատակն է ստեղծել համագործակցության հարթակ` Իջևան համայնքի տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների և «Ռեստարտ Իջևան» գիտակրթական-հասարակական կազմակերպության միջև։ Նշենք,որ համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը մշտապես կարևորում է երիտասարդների հետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնում ... Մանրամասն
16.04.24 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ
Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Խորհրդանշական այս օրն առաջին հերթին մենք գլուխ ենք խոնարհում մեր այն հերոս ոստիկանների առջև, ովքեր հայրենիքը սիրեցին սեփական կյանքից ավելի: Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի: Մասնագիտական այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու ոստիկանի բարդ և պատասխանատու աշխատանքը: Իջևանի համայնքապետարանի և անձամբ իմ անունից` ի սրտե շնորհավորում եմ ոստիկանության բոլոր ծառայողներին: Ոստիկանությունն իր առաքելությունը կատարում է պատվախնդրորեն՝ իր ավանդը բերելով պետության իրավապահ համակարգի կայունությանը և պետականության հիմքերի ամրապնդմանը:Կրկին շնորհավորելով մասնագիտական ... Մանրամասն
10.04.24 «Ֆրանկոֆոնիայի օրեր-2024»-ի շրջանակներում Իջևանի արվեստի դպրոցում կայացել է, արդեն ավանդական դարձած, «Հայ֊ֆրանսիական բարեկամություն» խորագրով նկարչական ցուցահանդես
Մասնակիցներն իրենց նկարներում արտացոլել էին երկու երկրների ամուր բարեկամությունը և ընդհանրությունները:Ցուցահանդեսին ներկա էր նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը: Համայնքապետը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին` բարձր գնահատելով նրանց աշխատանքները: Ցուցահանդեսին մասնակից բոլոր երեխաները համայնքի ղեկավարի կողմից ստացան նվերներ և շնորհակալագրեր, իսկ լավագույնները պարգևատրվեցին նաև պատվոգրերով։
08.04.24 Տեղի ունեցավ «Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլը։
5֊9֊րդ դասարանցիների մրցապայքարում հաղթող ճանաչվեց Ազատամուտի դպրոցի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Իջևանի երրորդ և Աչաջրի դպրոցների թիմերը։10֊12֊րդ դասարանցիների պայքարում առաջին տեղ գրավեց Այգեհովիտի դպրոցի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Աչաջրի և Սարիգյուղի դպրոցների թիմերը։Մրցանակային տեղ գրաված թիմերը պարգևատրվեցին գավաթներով և պատվոգրերով։ Վերջիններս իրավունք ստացան մասնակցելու մարզային փուլին։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Լողավազան
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner