Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՃՈՒՐԴ
2024,Մայիս 17 - Հունիս 18
ԱՃՈՒՐԴ
2024,Մայիս 14 - Հունիս 14
Մրցույթ
2024,Մայիս 7 - Հունիս 7
ԱՃՈՒՐԴ
2024,Մայիս 3 - Հունիս 5
ԱՃՈՒՐԴ
2024,Ապրիլ 30 - Մայիս 31
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2023,Դեկտեմբեր 25 - 2024,Հուլիս 15

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.05.24 Մետաղագործների թաղամասում կառուցվում է նոր կոյուղագիծ
Մետաղագործների թաղամասում կառուցվում է 1797 գծամետր երկարությամբ կոյուղագիծ։ Շուտվ կսկսվեն նաև Տերյան փողոցի կոյուղագծի կառուցման շինաշխատանքները։ Ծրագրերն իրականացվում են Իջևանի համայնքապետարանի և ՀՀ կառավարության համագործակցության արդյունքում։
11.05.24 Տեղի ունեցավ «Օլդ Իջևան» հյուրանոցային համալիրի բացման հանդիսավոր արարողությունը
Տեղի ունեցավ «Օլդ Իջևան» հյուրանոցային համալիրի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ Նմանատիպ համալիրի առկայությունը ևս մեկ խթան է համայնքի զբոսաշրջային զարգացման գործում։ Համալիրի տարածքում կգործեն նաև ռեստորան և սրճարան` բարձրորակ ծառայություններ մատուցելով նույնիսկ ամենախստապահանջ այցելուներին։
09.05.24 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` Մայիսի 9-ի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսն իրապես մեր հաղթանակների ամիսն է. հաղթանակներ, որոնք հայ ժողովուրդը տարել է խաղաղություն հաստատելու և զարգացման պայմաններ ստեղծելու համար։ Այժմ Հայաստանին առաջնահերթ խաղաղություն է հարկավոր և խաղաղ պայմաններում նվաճված հաղթանակներ: Թող այդ հաղթանակները լինեն սպորտում, արվեստում և գիտության ոլորտում: Յուրաքանչյուրիս լավ կատարած աշխատանքը, ձեռք բերած գիտելիքները պետք է հզորացնեն Հայաստանը: Թող այս հաղթական տոնը առաջնորդի մեզ դեպի նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ:
09.05.24 Հարգանքի տուրք` Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79֊րդ տարեդարձի կապակցությամբ Իջևանի Սահմանադրության հրապարակից մեկնարկեց քայլերթ` դեպի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը

08.05.24 Հարգանքի տուրք՝ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների հիշատակին
Երկրապահի օրվա առթիվ Ազատամարտիկների հրապարակում Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների հիշատակին։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
07.05.24 Իջևանի համայնքապետարանում հյուրընկալվել էին ՌԴ «Ազգային ճակատ» կազմակերպության ներկայացուցիչները
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79֊րդ տարեդարձին ընդառաջ, Ռուսաստանի Դաշնությունում մեկնարկած «Հիշողության կրակ» ակցիայի շրջանակներում, Իջևանի համայնքապետարանում հյուրընկալվել էին ՌԴ «Ազգային ճակատ» կազմակերպության ներկայացուցիչները։ Պատվիրակության կազմում էին օլիմպիական չեմպիոններ Մարիա Կիսելյովան և Օլգա Բրուսնիկինան։ Հյուրերը եղան նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, այնուհետև հարգանքի տուրք մատուցվեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։
06.05.24 Սամբո-ըմբշամարտի առաջնություն՝ նվիրված Իջևանի տարածաշրջանի վաղամեռիկ սամբիստների հիշատակին
Իջևանի մարզադպրոցում տեղի ունեցավ սամբո-ըմբշամարտի առաջնություն՝ նվիրված Իջևանի տարածաշրջանի վաղամեռիկ սամբիստների հիշատակին: Առաջնությունը տեղի է ունեցել Իջևանի համայնքապետարանի և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ: Մրցաշարին մասնակցել են շուրջ 200 պատանի սամբիստներ` ՀՀ տարբեր քաղաքներից։ Մարզական միջոցառմանը ներկա էր ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը։ Հաղթող մարզիկները, բացի գավաթներից և մեդալներից, արժանացան նաև դրամական խրախուսանքի` մեր հայրենակից այն գործարարների կողմից, ովքեր նախկինում զբաղվել են սամբո-ըմբշամարտով։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Լողավազան
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner