Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 

Համայնքի ղեկավար ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ

Ծնվել է 1973 թվականի հունիսի 4-ին Իջևան քաղաքում:

1996-1998թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում՝ որպես ինժեներասակրավորման դասակի հրամանատար, 1997թ.-ին նշանակվել է նույն վաշտի հրամանատար:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1990 թվականին ավարտել է Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցը:

1990-1995թթ. սովորել և ավարտել  է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի տեխնոլոգիական ֆակուլտետի՝ Շինարարության էկոնոմիկա և կառավարում բաժինը, ստացել ինժեներ-տնտեսագետի որակավորում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1998-1999թթ. աշխատել է «Երկաթգիծշին-1» ՓԲԸ-ում՝ որպես աշխղեկ:

2000-2011թթ. աշխատել է ՀՀ Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի Իջևանի տարածքային ստորաբաժանման Անշարժ գույքի հաշվառման և կադաստրային գնահատման բաժնում որպես 1-ին կարգի մասնագետ (2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան):

2011-2015թթ. եղել է ՀՀ Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի Տավուշի մարզային ստորաբաժանման Հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետ (ՀՀ Քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան):

2015-2021թթ. աշխատել է Իջևանի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի տեղակալ:

2021թ. ապրիլի 8-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Իջևան համայնքի ավագանու 2021թ. նոյեմբերի 14-ի ընտրությունների արդյունքում, ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 142.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքի ուժով ընտրվել է ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավար:

Աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի:

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

 

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝ Բջջ. +37494111545
Էլ. փոստ՝ijevanmunicipality@gmail.com
Գրել նամակ՝

Ընդունելություն

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

0

Լիազորությունների

Սկիզբ՝14/04/2021
Ավարտ՝

Կուսակցություն

Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner