Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 12-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով․ Համայնքի ավագանին որոշում է․
1․Հաստատել «Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը»՝ համաձայն հավելվածի։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ |