Այսօր: Հինգշաբթի, 23 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 129
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 փետրվարի 2023 թվականի N 129

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.04129ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 44.08ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇՈԳԵԲԱՂՆԻՔԻ, 37.8ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԾԱԾԿԻ ԵՎ 38.08ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.04129հա մակերեսով հողամասի վրա  2020թ.  քաղաքացի Արմեն Բորիսի Չապուխյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է  119.96քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինություններ, որից 44.08քմ արտաքին  մակերեսով շոգեբազնիք, 37.8քմ արտաքին մակերեսով ծածկ և 38.08 քմ արտաքին մակերեսով լողավազան շինություն ,որոնք հաշվառվել են 08.12.2022թ., հաշվառման ծածկագիրն է 2022DT8QM8, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 99.45քմ, որից շոգեբազնիք՝ 34.65քմ ներքին մակերեսով, ծածկ՝ 37.8քմ ներքին մակերեսով և լողավազան՝ 27քմ ներքին մակերեսով, ուստի քաղաքացին դիմել է ինքնակամ կառուցված շինությունների  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Համաձայն ՀՀ կառավարության 19.01.2006թ. թիվ 118-Ն որոշման և Տավուշի մարզի Իջևան  համայնքի Գետահովիտ գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի  հողամասը  հանդիսանում է համայնքային սեփականության, 11-022-0005-0002  ծածկագրով բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հող : Շինության զբաղեցրած 0.04129հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը  և նրա վրա ինքնակամ կերպով կառուցված շինությունները չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և    ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն   որոշումների,   ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի 2-րդ  կետի և     ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  0.04129հա մակերեսով հողամասի վրա քաղաքացի Արմեն Բորիսի Չապուխյանի  կողմից ինքնակամ կառուցված 119.96քմ ընդհանուր արտաքին մակերեսով շոգեբաղնիքի, ծածկի և լողավազանի  շինության  նկատմամբ  /ծածկագիր 11-022-0005-0002/:

2.Ճանաչել  օրինական  Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.04129հա մակերեսով հողամասի վրա  քաղաքացի  Արմեն Բորիսի Չապուխյանի  կողմից ինքնակամ կերպով կառուցված 119.96քմ  ընդհանուր արտաքին մակերեսով շոգեբաղնիքի, ծածկի և լողավազանի  շինությունը   /ծածկագիր 11-022-0005-0002/:

3 .Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.04129հա մակերեսով  հողամասի /ծածկագիր 11-022-0005-0002/ վրա   քաղաքացի Արմեն Բորիսի Չապուխյանի    կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 119.96քմ արտաքին մակերեսով շոգեբաղնիքի, ծածկի և լողավազանի շինությանը տալ   հետևյալ    հասցեավորումը. Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ, 6-րդ փողոց, թիվ 88/5:

4.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գետահովիտ, 6-րդ փողոց, թիվ 88/5 հասցեում  գտնվող 0.04129հա մակերեսով բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-022-0005-0002/ կառուցված   119.96քմ  ընդհանուր արտաքին մակերեսով  շինությունները   գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 14-րդ գոտում՝ առաջարկել  քաղաքացի  Արմեն Բորիսի Չապուխյանին,   համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի, բ/ ենթակետի՝ ուղղակի  վաճառքով  գնել  0.04129հա  մակերեսով  հողամասը՝  1քմ   1221 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  504151/հինգ հարյուր չորս հազար հարյուր հիսունմեկ/  ՀՀ  դրամ  արժեքով, իսկ  119.96քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինությունը ՝  1քմ 10882 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 1305405/մեկ միլիոն երեք հարյուր հինգ  հազար  չորս հարյուր հինգ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner