Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 910
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2024 թվականի N 910

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆՈՔԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՍՈՒՐԵՆ ՀՐԱՆՏԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 120.32ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԿԵՆՑԱՂԻ ՏԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿՆԳՆՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ 0.01862ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի, Իջևան  համայնքի  ղեկավարին է դիմել քաղաքացի Սուրեն Հրանտի Գաբրիելյանը, որ ըստ քաղաքացիական գործ թիվ ՏԴ/2906/02/23. Տավուշի մարզի, Իջևան համայնք, Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող կենցաղի տան շենքը վաղեմության ուժով ճանաչվել է իր սեփականությունը, որի ներքին մակերեսը կազմում է 93.64քմ, իսկ նրա զբաղեցրած հողամասի մակերեսը՝ 0.01862հա, ուստի դիմել է շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ  0.01862հա մակերեսով հողամասի  իրավական կարգավիճակի և հասցեավորում տալու խնդրանքով  /ծածկագիր 11-028-0031-0037/: Նշված հողամասը համաձայն Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի,  հանդիսանում է Տավուշի մարզի, Ենոքավան համայնքին  փոխանցված  բնակավայրերի  նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-028-0031-0037/: 120.32քմ արտաքին  և 93.64քմ  ներքին մակերեսով կենցաղի տունը և նրա զբաղեցրած 0.01862հա մակերեսով հողամասի պահպանումը  չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կառուցված չի ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 16-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով և ՏԴ/2906/23 դատարանի վճիռը.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Վերականգնել Տավուշի մարզի, Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի  վարչական սահմաններում գտնվող և Սուրեն Հրանտի Գաբրիելյանին պատկանող 120.32քմ արտաքին մակերեսով կենցաղի տան սեփականության իրավունքը:

2. Տավուշի մարզի, Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի  վարչական սահմաններում գտնվող և Սուրեն Հրանտի Գաբրիելյանին պատկանող 120.32քմ արտաքին մակերեսով կենցաղի տանը և 0.01862հա մակերես հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ենոքավան 2-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 8 կենցաղի տուն:

3. .Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ենոքավան 2-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 8 հասցեում գտնվող 0.01862հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը  /ծածկագիր 11-028-0031-0037/  գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 14-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացի Սուրեն Հրանտի Գաբրիելյանին Իջևանի համայնքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 1221 /մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ վճարի չափով 186.2քմ մակերեսով հողամասի դիմաց՝ 227351/ երկու հարյուր քսանյոթ հազար երեք հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner