Իջևան համայնքի ղեկավարի 01․03.2024թ.թիվ 501 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.0Իջևան համայնքի ղեկավարի 01․03.2024թ.թիվ 501 որոշումը կարդալ.
,,ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0․8 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0․8 հա մակերեսով հողամաս: Համաձայն Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի, նշված 0․8 հա մակերեսով հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-021-0509-0096/: Անհրաժեշտություն է առաջացել 0․8 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,հողային օրենսգրքի 53-րդ հոդվածի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի, Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրիի վարչական սահմաներում գտնվող համայնքային սեփականութուն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-021-0509-0096/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 0․8 հա մակերեսով հողամաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման:,,