Տավուշի մարզի Իջևան համայնք, Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.0700 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 28.09.2006թ. թիվ 1830-Ն որոշման, նշված 0.0700 հա մակերեսով հողամասը հանդիսանում է բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-057-0122-0008/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել է 0.0700 հա մակերեսով հողամաս և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից /ծածկագիր 11-057-0122-0008/, բնակելի կառուցապատման նպատակով առանձնացնել 0.0700հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2. Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.0700 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Սարիգյուղ 7-րդ փողոց, 7-րդ նրբանց, թիվ 12 հողամաս:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: