Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչակն սահմաններում առանձնացվել է 0.1732 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 22.05.2006թ թիվ 1050-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքի Սևքար բնակավայրին փոխանցված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-058-0088-0041/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.1732 հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 53-րդ հոդվածի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Համաձայն ՀՀ կառավարության 22.05.2006թ թիվ 1050-Ն որոշման, Իջևան համայնքի Սևքար բնակավայրին փոխանցված, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-058-0088-0041/, Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում առանձնացնել 0.1732հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող առանձնացված 0.1732հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-058-0088-0041/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, գյուղ Սևքար, 1-ին փողոց, 8-րդ փակուղի թիվ13 հողամաս:
3.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման: