Այսօր: Ուրբաթ, 14 Հունիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 30
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2023 թվականի N 30

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում առանձնացվել Հայասատի Հանրապետության սեփականություն հանդիսացող մի շարք հողամասեր: Առանձնացված հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասերի օտարում չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասերը օտարելու նպատակով․

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված ՀՀ սեփականություն հանդիսացող 0.16հա մակերեսով և 11-001-0238-0052 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը օտարելուն համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված ՀՀ սեփականություն հանդիսացող 0.2855հա մակերեսով և 11-001-0233-0023 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը օտարելուն համայնքի ղեկավարի առաջարկությանը:

3. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված ՀՀ սեփականություն հանդիսացող 0.3066հա մակերեսով և 11-001-0233-0022 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը օտարելուն համայնքի ղեկավարի առաջարկությանը:

4. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրրի վարչական սահմաններում ընդգրկված ՀՀ սեփականություն հանդիսացող 2.6հա մակերեսով և 11-001-0323-0025 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամասը օտարելուն համայնքի ղեկավարի առաջարկությանը:

5. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված ՀՀ սեփականություն հանդիսացող 0.0098հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային, տրանսպորտի գործառնական նշանակության հողամասը օտարելուն համայնքի ղեկավարի առաջարկությանը:

6. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող, ՀՀ սեփականություն հանդիսացող 0.069հա մակերեսով բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը օտարելուն համայնքի ղեկավարի առաջարկությանը:


Կողմ -17

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ

ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ԽՈՐԵՆ

ԾՈՎԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՄԱՆԵ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ

ՉԱՊՈՒԽՅԱՆ ԳԱԳԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(659.60 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner