Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1065
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 մայիսի 2024 թվականի N 1065

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՎՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.20913ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Հայկազ Սեդրակի Մինասյանը՝ ծնված 17.01.1939թ., որ համաձայն Տավուշի մարզի Սևքար բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի, Սևքար գյուղում,  բնակելի տուն կառուցելու նպատակով հատկացվել է 0.15հա մակերեսով հողամաս /ըստ օրենքի ժառանգության իրավունքի գ/մ թիվ 2872 , կազմված 22.04.2024թ./: Հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.20913հա, որի վրա առկա է 1938թ. կառուցված 90.9քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է  մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հատկացված 0.15հա մակերեսով և  0.05913հա մակերեսով  սահմանազատված, չկառուցապատված հողամասի և բնակելի տան  իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-058-0063-0016/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  0,20913հա մակերեսով  հողամասը և բնակելի տունը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ: 

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, 10.06.2008թ. ընդունված ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի  2-րդ  հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն  որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող, քաղաքացի Հայկազ Սեդրակի Մինասյանին պատկանող  0.20913հա մակերեսով հողամասի սահմանները,  /ծածկագիր 11-058-0063-0016/:

2.Վերականգնել,  քաղաքացի Հայկազ Սեդրակի Մինասյանի  սեփականության իրավունքը Իջևան  համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող օրինական հատկացված 0.15հա մակերեսով և  0.05913հա մակերեսով  սահմանազատված, չկառուցապատված  հողամասի և 90,9քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ  /ծածկագիր 11-058-0063-0016/ և օրենքի ուժով ճանաչել քաղաքացու սեփականությունը:

3. Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և քաղաքացի  Հայկազ Սեդրակի Մինասյանին  պատկանող  0.20913հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /ծածկագիր 11-058-0063-0016/ և 90.9քմ մակերեսով բնակելի տանը տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար  20-րդ փողոց,  թիվ 6 բնակելի տուն:

 4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner