Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 48
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2023 թվականի N 48

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՎՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 19.5594ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով 11-058-0353-0079 ծածկագրով առանձնացվել է 19.5594հա մակերեսով հողամաս: Հողամասը  չի գտնվում Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող   շահերը, ինչպես նաև  չի խոչընդոտում այլ հողամասերի  նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելուն․

Համայնքի ավագանին որոշում է.

Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության 19.5594հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-058-0353-0079/ վարձակալության իրավունքով տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


Կողմ -18

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ

ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ԽՈՐԵՆ

ԾՈՎԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՄԱՆԵ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ

ՉԱՊՈՒԽՅԱՆ ԳԱԳԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(507.60 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner