Գետահովիտ ռեզորթը գտնվում է ժայռերի միջով հոսող Սառնաջուր գետի ափին: Ռեզորթը առաջարկում է լավագույն պայմանները՝ գործնական, ընտանեկան, արձակուրդի և հանգստյան օրերը հաճելի ու հետաքրքիր անցկացնելու համար։
Հասցե՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Գետահովիտ բնակավայր
Հեռ.+374 98 515199
Ապագա ռեզորթը մի ամբողջ հանգստի համալիր է, որտեղ յուրաքանչյուր հյուր կգտնի հետաքրքիր և արդյունավետ զբաղմունք, ինչպես նաև կկարողանա հանգստանալ և վայելել սարերի կախարդական տեսարանները: Ապագա ռեզորթում յուրաքանչյուրն իր ցանկությամբ ինչ-որ բան կգտնի․ լեռների հետազոտություն, այցելություն էքստրեմալ այգի, ձիավարություն և շատ ավելին:
Հասցե՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Ենոքավան բնակավայր
Հեռ. +374 60 650 651
Լաստիվեր ռեզորթը ճիշտ ընտրություն է այցելուների համար, ովքեր փնտրում են գեղեցիկի, խաղաղության և հանգստության համադրություն, ինչպես նաև հարմար դիրք, որտեղից կարող են բացահայտել հրաշալի տեսարանը: Այն հարմարավետ հյուրանոց է, որը գտնվում է լեռների վրա, հենց ձորի խորքում։ Ձորի կողքին կարող եք գտնել մշտական լողավազան, որտեղից տեսարան է բացվում դեպի լեռներ և բլուրներ:
Հեռ.+374 33 292 999
Դան ռեզորթը իդեալական վայր է ընտանեկան հանգստի, team building-ների, կոնֆերանսների, ծննդյան և ընտանեկան միջոցառումներ նշելու համար։ Սենյակները կահավորված են հարմարավետության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, որպեսզի ոչինչ չխանգարի Ձեզ վայելել երկար սպասված հանգիստը։
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան Երևանյան 7\3
Հեռ.+374 91 222296
«Կամարն» ընտանեկան հյուրանոց է՝ բաղկացած 26 սենյակներից՝ իր հյուրերին առաջարկելով ժամանակակից հարմարություններ:Կամարի գողտրիկ միջավայրը, բարձրակարգ սպասարկումը, անհատական մոտեցումը կապահովեն ձեր հարմարավետությունն ու անդորրը, թույլ կտան առանձնանալ ու կտրվել աղմուկից:
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան Նալբանդյան 11|12
Հեռ.+374 93 002400
Իջևանատուն հյուրանոցը առաջարկում է վայելել հանգիստը հեքիաթային բնության գրկում` հիանալով հիասքանչ բնապատկերներով և գեղեցիկ տեսարաններով: Հյուրանոցը գտնվում է Իջևան քաղաքի մուտքի մոտ:
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան Երևանյան փող., 222 շենք
Հեռ. +3749440749
«Մենուա Ռեզորթ» հանգստյան տունը գտնվում է Տավուշի մարզի Գանձաքար գյուղում: Այն տեղակայված է Իջևան քաղաքի ծայրամասում, քաղաքային թոհուբոհից ու աղմուկից հեռու:
Հասցե՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Գանձաքար 6
Հեռ. +374 94 253025
Մայիսյան Կամուրջ հյուրանոցառեստորանային համալիրը գտնվում է Իջևան-Նոյեմբերյան և Իջևան-Բերդ ավտոմայրուղիների խաչմերուկում, Իջևան քաղաքից 12 կմ հեռավորության վրա, Աղստև գետի անմիջական հարևանությամբ:
Հասցե՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Աչաջուր բնակավայր «Կրիվոյ» կամրջի հարևանությամբ
Հեռ.+374 94 468357
Քարվանսարա ռեզորթ հյուրանոցը տեղակայված է Տավուշի մարզի մարզկենտրոն Իջևան քաղաքում: Այն հարմար է ցանկացած նախասիրությունների տեր մարդու համար: Հյուրանոցի տարածքում առկա են ռեստորան, բար, այգի և անվճար Wi-Fi ինտերնետ: Հյուրերը կարող են նաև բիլիարդ խաղալ: Հյուրանոցի սենյակները կահավորված են և հարմարավետ. գրասեղան, հարթ էկրանով հեռուստացույց, առանձին սանհանգույց: Բոլոր սենյակներում տեղադրված է սառնարան: Հյուրանոցում մատուցվում է ամերիկյան նախաճաշ՝ ըստ ճաշացանկի:
Հասցե՝ ք. Իջևան Արցախյան 114
Հեռ: +374 94 479787
Ալանդ ռեզորթը գտնվում է չնաշխարհիկ Տավուշի խենթացնող բնության գրկում՝ Ենոքավան համայնքում: Այս տարածաշրջանը միշտ ձգել և գրավել է թե° հայաստանաբնակներին, թե° զբոսաշրջիկներին: Ալանդում դու քեզ զգում ես ինչպես բնության մի մասնիկ՝ սարերի մեջ կորած ու կտրված քաղաքի աղմուկից:Ռեզորթն առաջարկում է հարմարավետ փայտե տնակներ և քոթեջներ, որտեղ կարելի է կտրվել առօրյա հոգսերից և խնդիրներից: Անձնակազմը՝ ակտիվ հանգստի սիրահարների համար, կազմակերպում է նաև քայլարշավներ, էքսկուրսիաներ, ձկնորսություն, վարպետության դաս:
Բերկրի գաստրոն գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում։ Հյուրատունը ապահովված է անհրաժեշտ հարմարություններով՝ նորարարական լուծումներով ու գրավիչ ինտերիերով ննջարաններով։ Եթե որոշել եք այցելել Լաստիվեր ջրվեժ քարանձավ կամ Yell extrem park, ապա Բերկրին իդեալական տարբերակ է գիշերակացի համար։ Այստեղ հատուկ առաջարկ կա նաև ձեռագործի ու հայկական խոհանոցի գաղտնիքների սիրահարների համար։Կազմակերպում է գոբելենագործության կարպետագործության նկարչության Տավուշի ավանդական խմորեղեն նազուկի գաթայի փռում թխող հացի վարպետաց դասեր,իսկ այս ամենից հետո օրն ավարտվում է խարույկի շուրջ,ինքնաեռում պատրաստված թեյի երաժշտության ներքո։
Facebook
Location on Google Maps
YouTube