ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
(կենտրոնը` Իջևան քաղաք)
18
1. Այգեհովիտ
2. Աչաջուր
3. Գանձաքար
4. Ազատամուտ
5. Սևքար
6. Գետահովիտ
7. Խաշթառակ
8. Սարիգյուղ
9. Կիրանց
10. Աճարկուտ
11. Ծաղկավան
12. Վազաշեն
13. Դիտավան
14. Ակնաղբյուր
15. Լուսահովիտ
16. Ենոքավան
17. Լուսաձոր
18. Բերքաբեր
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Առաջին անգամ գրավոր աղբյուրներում Քարվանսարա անունը հիշատակվել է ռուսական իշխանությունների կողմից Լոռվա, Գավառի, Ղազախի դիստանցիայում 1817թ. անցկացրած աշխարհագրի կամերալ ցուցակագրության մեջ: Քարվանսարա գյուղի մասին երկրորդ հիշատակությունն առկա է ռուս մեծանուն գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի ՙՃանապարհորդական նոթեր՚ -ում, որը նվիրված է դեպի Պարսկաստան նրա ղեկավարած դեսպանական առաքելությանը: Երրորդ անգամ Քարվանսարա անունը հիշատակվում է 1829թ., երբ ռուսական պետությունն Աղստևի հովիտ է ուղարկում երկրաբանական արշավախումբ: Հայ մեծերից առաջինը եղել է Սարգիս Հասան Ջալալյանը, որն իր ՙՃանապարհորդություն իմ Մեծ Հայաստան՚ աշխատության մեջ հակիրճ խոսել է Քարվանսարայի մասին: Ի մի բերելով պատմագրական բոլոր աղբյուրները, կարելի է ասել, որ Քարվանսարա-Իջևանը, որպես բնակավայր, հավանաբար, հիմնադրվել է 1807թ.: Տեղի բնակչության ձևավորման գործում կարևոր դեր են ունեցել նաև շրջակա գյուղերի բնակիչները, որոնց կազմում կային 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղից տեղահանվածները:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Իջևան քաղաքը հանդիսանում է Տավուշի մարզի վարչական, կրթական, մշակութային կենտրոնը: Այն քաղաք-պարտեզ է, շրջապատված անտառածածկ լանջերով, լեռներով, ալպիական մարգագետիններով: Գտնվում է հանրապետության հյուսիսրևելքում, Աղստև գետի հովտում, մայրաքաղաքից 134 կմ հեռավորությանվրա: Բնակչությունը կազմում է 47337 մարդ: Համայնքը զբաղեցնում է 2767 հա տարածք բնակարանային ֆոնդ 291 հա, համայնքի սեփականություն համարվող հողերը 265հա, արտադրական նշանակության 60.9 հա, գյուղատնտեսական նշանակության 155 հա, անտառային գոտիներ 1833 հա, որից 45 հա հանգստի գոտիններ: Իջևան քաղաքն իր աշխարհագրական դիրքի/ ծովի մակարդակից 650-850 մ բարձրություն/ և բնակլիմայական բարենպաստ պայմանների շնորհիվ անցյալ դարի 60-ական թվականներից սկսել է զարգանալ տուրիզմի ուղղությամբ, կառուցվել է տուրիստական կոմպլեքս-հանգրվան, ինը հարկանի հյուրանոց: Իջևան քաղաքի տնտեսությունների թիվը 5094 է: Քաղաքում կան 21 հատ 9 հարկանի և 93 հատ 5 հարկանի բազմաբնակարան շենքեր: Ներհամայնքային փողոցների երկարությունը 42 կմ է: Հիմնվել է դենդրոլոգիական այգի: 1991թ. Իջևանը ստացել է առողջարանի կարգավիճակ: Իջևան համայնքի տարածաշրջանում է գտնվում` Ապագա Տուրտուրիստական կազմակերպությունը, որը մեկ տարվա ընթացքում այցելել են շուրջ 50000 զբոսաշրջիկներ, կան բազմաթիվ հյուրատներ: 1985-1991 թթ. Քաղաքում անընդմեջ կազմակերպվել և անցենկացվել քանդակի միջազգային սիմպոզիումներ, որի համար Իջևանը ստացել է «100 քանդակների քաղաք» անվանումը:Իջևանի մերձական տարածքը հարուստ է պատմական մեծ արժեք հուշակոթողներով: Այստեղ է գտնվում դեռևս 12-13 դարերում կառուցված Մակարավանք, Հաղարծին, Գոշավանք հայտնի ճարտարապետական համալիրները, բազմաթիվ վանքեր, մատուռներ, ամրոցներ և այլն: Քաղաքը գտնվում է հանրապետական և միջպետական նշանակության մայրուղու վրա և ունի տեղական նշանակության ճանապարhների ցանց:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
500-600մմ (մեծ մասը` գարնանը)
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-1ից 1 0C
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
21-22 0C, առավելագույնը 36 0C
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
ijevanmunicipality@gmail.com
4001
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
1.Համայնքի փողոցների և բակերի հիմնանորոգում, բարեկարգում 2.-------- 3.Ճոպանուղու կիսակառույցի շինարարություն
1.Համայնքային բյուջեով աշխատանքների շարունակական իրականացում 2.Պետբյուջեի միջոցներով 3.Հովանավորների ներդրմամբ
Առաջին անգամ գրավոր աղբյուրներում Քարվանսարա անունը հիշատակվել է ռուսական իշխանությունների կողմից Լոռվա, Գավառի, Ղազախի դիստանցիայում 1817թ. անցկացրած աշխարհագրի կամերալ ցուցակագրության մեջ: Քարվանսարա գյուղի մասին երկրորդ հիշատակությունն առկա է ռուս մեծանուն գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի ՙՃանապարհորդական նոթերում, որը նվիրված է դեպի Պարսկաստան նրա ղեկավարած դեսպանական առաքելությանը: Երրորդ անգամ Քարվանսարա անունը հիշատակվում է 1829թ., երբ ռուսական պետությունն Աղստևի հովիտ է ուղարկում երկրաբանական արշավախումբ: Հայ մեծերից առաջինը եղել է Սարգիս Հասան Ջալալյանը, որն իր ՙՃանապարհորդություն իմ Մեծ Հայաստան՚ աշխատության մեջ հակիրճ խոսել է Քարվանսարայի մասին: Ի մի բերելով պատմագրական բոլոր աղբյուրները, կարելի է ասել, որ Քարվանսարա-Իջևանը, որպես բնակավայր, հավանաբար, հիմնադրվել է 1807թ.: Տեղի բնակչության ձևավորման գործում կարևոր դեր են ունեցել նաև շրջակա գյուղերի բնակիչները, որոնց կազմում կային 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղից տեղահանվածները:
Համայնքապետարանի կանոնադրությունը
Աչաջուր (նախկինում նաև Աջաջուր), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջանում, մարզկենտրոն Իջևան քաղաքից մոտ 9 կմ հյուսիս, Աղստևի ձախ կողմում։ Գյուղը հիշատակվում է դեռևս 16-րդ դարից, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 750 մ։
Կլիմա
Աչաջուրն ունի բարեխառն կլիմա։ Ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2 C։
Բնակչություն
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Աչաջուրի մշտական բնակչությունը կազմել է 4258, առկա բնակչությունը` 3737 մարդ։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիներն գյուղ են տեղափոխվել Արցախից (մասնավորապես` Ջրաբերդի մելիքությունից), ինչպես նաև Գանձակի և Շամքորի շրջաններից։ Աչաջուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտի, հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և խոզաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Աչաջուրի մեջ է Սուրբ Աստվածածին եկեղեցին (XIX դար), 1 կմ արևմուտքում՝ Սուրբ Կիրակի եկեղեցին (X-XIII դարեր), 3 կմ հարավ-արևելք՝ «Աչաջուր» գյուղատեղին (XII-XIII դարեր), 3 կմ հյուսիս-արևմուտքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցին (XIII դար), իսկ 4 կմ արևմուտքում՝ Մակարավանքի վանական համալիրը (X-XIII դարեր)։
Վարչական բնակավայրի ղեկավար՝ Կարեն Ղալթախչյան
Այգեհովիտ /հին անվանումներ Հոնուտ, Ուզունթալա/, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, Աղստև գետի ստորին հոսանքի աջափնյա մասում, Իջևանից 11 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 760 մ։
Պատմություն
Մինչև 1967 թվականի մայիսի 25-ը կոչվել է Ուզունթալա, այնուհետև մինչև 1969 թվականի փետրվարի 12-ը՝ Հոնուտ[2]։ Նրա շրջակայքի մի շարք հուշարձանները վկայում են, որ դեռևս վաղ անցյալում այստեղ եղել են մի քանի բնակավայրեր։ Ներկայումս գյուղից մոտ 3 կմ հարավ-արևմուտք, անտառի բացատում կանգուն է պատմական Կայեն գավառի հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Սրվեղի վանքը։
Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2C։
Ըստ ՀՀ 2011թ. մարդահամարի արդյունքների` Այգեհովիտի մշտական բնակչությունը կազմել է 3091, առկա բնակչությունը` 2622 մարդ, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, ծխախոտագործությամբ և անասնաբուծությամբ։
Գյուղում պահպանվել են երկու եկեղեցիներ՝ Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին։ Դրանցից Մահմուդ եղցին գտնվում է «Մահմուդ յալ» հանդամասում, գյուղից արևելք՝ անտառի մեջ։ Այն փոքրիկ մատուռ է, կառուցված որձաքարի մանր բեկորներով։ Ունի թաղակապ ծածկ, որը գոտկում են հյուսիսային և հարավային պատերից բարձրացող սրբատաշ որմնասյուները։ Կառուցման ժամանակը անհայտ է։
Կոտրած եղցին գտնվում է համանուն դաշտամասում, գյուղից 2 կմ հարավ։ Կիսավեր փոքր մատուռ է։ Շուրջը գտնվում է գերեզմանոցը՝ տապանաքարերով։ Վարդի խմհատի խաչը գտնվում է գյուղից դեպի հարավ-արևելք։ Փոքր մատուռ է թաղակապ ծածկով, քանդակազարդ մի մեծ խաչքար դրված է բեմում։
Այգեհովիտի հնություններից են՝ XII-XIV դարերի «Սրվեղի» վանքը և XII-XIX դարերի «Կոտրած եղցի» եկեղեցին։ Հարավ-արևելյան մասում են գտնվում «Քոլի գեղ» (XIV-XVII դարեր), «Վարդխմհատի» (XII-XVII դարեր) և այլ գյուղատեղիներ։
Վարչական բնակավայրի ղեկավար՝ Լևոն Գրիգորյան
Գանձաքար, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջանում, մարզկենտրոն Իջևան քաղաքից 5 կմ հարավ-արևելք, Ուրթուջուր գետի ափին։ Մինչև 1967 թ.-ի մայիսի 25-ը կոչվել է Վերին Աղդան, ապա՝ մինչև 1978-ի հունվարի 25-ը՝ Աղդան։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Գանձաքարի մշտական բնակչությունը կազմել է 3434, առկա բնակչությունը` 3021 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները եկել են նույն մարզի Ակնաղբյուր (նախկինում` Ներքին Աղդան) գյուղից։ Գանձաքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և ծխախոտագործությամբ։
Գյուղի հարավարևելյան մասում են գտնվում «Թանիկ» ամրոցը (վաղ միջնադար), «Խոջաբլուր» գյուղատեղին, Սբ. Գևորգ եկեղեցին (XII-XX դարեր), մատուռ և խաչքարերով գերեզմանոց միջնադար)։ Տեսիլք լեռան լանջին է գտնվում «Բուդուրի եղցի» եկեղեցին (XII դար), 4 կմ հարավ՝ «Գմբեթ» եկեղեցին (XII-XIII դարեր), 6 կմ արևմուտք՝ «Աղջկա բերդ» ամրոցը (X-XIII դարեր), 2 կմ արևելք՝ Սբ. Կիրակի մատուռը (1286 թ.)։
Վարչական բնակավայրի ղեկավար՝ Վարդգես Դովլաթբեկյան
Facebook
Location on Google Maps
YouTube