Այսօր: Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19
Դեկտեմբեր
Նկարչական ցուցահանդես
19
Դեկտեմբեր
Համերգ
20
Դեկտեմբեր
Համերգ
26
Դեկտեմբեր
Հաշվետու համերգ
27
Դեկտեմբեր
Համերգ
28
Դեկտեմբեր
Տոնական միջոցառում
31
Դեկտեմբեր
Ամանոր
6
Հունվար
Սուրբ ծնունդ և հայտնություն
13
Հունվար
Հին նոր տարի
26
Հունվար
Բուն բարեկենդան և մեծ պահք
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մրցույթ
2023,Նոյեմբեր 28 - Դեկտեմբեր 28
ԱՃՈՒՐԴ
2023,Նոյեմբեր 17 - Դեկտեմբեր 18
Մրցույթ
2023,Նոյեմբեր 14 - Դեկտեմբեր 15

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լինա Թիրաբյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
31/01/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
16/02/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Իջևանի համայնքապետարանի  աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետի /ծածկագիր 3.2-5/

● Կատարում է բաժնի պետի  հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով:  Բաժնի պետի  համաձայնությամբ կամ հանձնարարությամբ  մասնակցում է  համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում , իր լիազորությունների սահմաններում , նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորությւններ:  

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն:«Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության  և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքների անհրաժեշտ իմացության, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցերով աշխատելու ունակություն:

Մրցույթին մասնակցելու համար իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք / այսուհետ՝ քաղաքացիներ/:

Դիմող քաղաքացիները աշխատակազմ պետք է ներկայացնեն  հետևյալ փաստաթղթերը՝

● դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/

●հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. փետրվարի 15–ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
●հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

●կրթությունը հաստատող փաաստաթղթի / ատեստատ, դիպլոմ/, պատճենը՝ բնօրինակի հետ միասին:

●արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր  զորոկոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք

● մեկ լուսանկար՝ 3x4 չափսի

●անձնագրի պատճենը

Մրցույթը կանցկացվի 2023թ. մարտի 2-ին , ժամը 11:00 –ին , Իջևանի համայնքապետարանի շենքում:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ, ներկայացնելով անձնագիր:

Քաղաքացին մրցույթին ներկայանում է անձնագրի, կրթությունը հաստատող փաստաթղթի / ատեստատի, դիպլոմի/, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 09:00- ից մինչև 18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից՝ Իջևանի համայնքապետարան/ հասցե՝ Երևանյան 6, հեռախոս՝ 026342138/ և ՀՀ Տավուշի մարզպետարան /հասցե՝ ք. Իջևան Սահմանադրության 1, հեռախոս՝ 026341697/: Դիմումների ընդունման վերջին ժամկետը փետրվարի 16-ը,  ժամը 18:00 –ն:

 Մրցույթին մասնակցել  ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին  և հարցաշարին ծանոթանալու  համար կարող են դիմել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմ:

Բոլորը
Իջևան
Լողավազան
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
(0263)42138
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner