Իջևանի համայնքապետարանը հայտարարում է կառուցապատման նպատակով կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի մրցույթ:
Լոտ-1 ք.Իջևան, Այգեստան փողոցի թիվ144/13 հասցեում գտնվող, բնակավայրերի ընդհանուր օգտագործման, 743.6քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային վարձավճարը 30 ՀՀ դրամ /ծածկագիր 11-001-0144-0238/, մասնակցության վճարը կազմում է 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ-2 ք.Իջևան, Վասիլյան փողոցի թիվ18/63 հասցեում գտնվող, բնակավայրերի ընդհանուր օգտագործման, 94.78քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային վարձավճարը 30 ՀՀ դրամ /ծածկագիր 11-001-0016-0124/, մասնակցության վճարը կազմում է 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ-3 ք.Իջևան, Բլբուլյան փողոցի թիվ88/83 հասցեում գտնվող, բնակավայրերի ընդհանուր օգտագործման, 32.0քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային վարձավճարը 45 ՀՀ դրամ /ծածկագիր 11-001-0111-0212/, մասնակցության վճարը կազմում է 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ-4 ք.Իջևան, Երևանյան փողոցի 8-րդ նրբ. թիվ22/1 հասցեում գտնվող, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, կոմունալ ենթակառուցվածքների, 2597.9քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային վարձավճարը 30 ՀՀ դրամ /ծածկագիր 11-001-0245-0004/, մասնակցության վճարը կազմում է 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:
Մրցույթը կկայանա 2022թ. հունիսի 17-ին, Իջևանի համայնքապետարանի շենքում, ժամը 12.00-ին: Հայտերն ընդունվում են մինչև 2022թ. հունիսի 13-ը ժամը 18:00-ն: Հողատարածքներն ազատ են սերվիտուտից: Հողատարածքների հարևանությամբ գոյություն ունեն ավտոճանապարհներ, ջրատարներ, կոյուղիներ, էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ: Նախավճարը՝ մեկնարկային գնի 5 %, քայլը՝ մեկնարկային գնի 5 % :
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 0263-4-21-38 հեռախոսահամարով: