Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՓԵՏՐՎԱՐԻ 2023թվականի N 127

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Գ․ ԴԻՏԱՎԱՆ 11-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 9/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 397,8ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՔԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 132․6ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան գյուղ, 11-րդ  փողոց, թիվ9/1  հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 397․8 քմ  մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Տիգրան Ավետիքի Գրիգորյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 132.6քմ արտաքին մակերեսով  անասնաշենքի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 122․0քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ10012023-11-0036/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 132.6քմ  արտաքին մակերեսով ինքնակամ անասնաշենքի շինությունն, իր զբաղեցրած 397․8 քմ  մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝  Տիգրան Ավետիքի Գրիգորյանին: Անասնաշենքի շինության զբաղեցրած 397․8 քմ  մակերեսով հողամասը և 132.6քմ մակերեսով անասնաշենքի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Տիգրան Ավետիքի Գրիգորյանին /07․12.2022թ. մուտքի դիմում թիվ3904/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/,  Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան գյուղ, 11-րդ  փողոց, թիվ9/1 հասցեում գտնվող   397․8 քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ   336,6 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 133900 /մեկ հարյուր երեսուներեք հազար ինը հարյուր/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  132.6քմ արտաքին  մակերեսով անասնաշենքի շինությունը՝  1քմ  1486 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 197044 /մեկ հարյուր իննսունյոթ հազար քառասունչորս/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան