Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ԱՊՐԻԼԻ 2024թվականի N 929

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱԶԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,1189ՀԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ, ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Ալեքսան Սետրակի Ալիխանյանը՝ ծնված 10.12.1946թ. և  Ռիտա Սուրենի Ալիխանյանը՝ ծնված 01.05.1951թ., որ  Տավուշի մարզ, Իջևան համայնք Վազաշեն գյուղի  վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի տուն, որի զբաղեցրած հողամասի  մակերեսը, ըստ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 19.03.1991թ. թիվ 4 որոշման, կազմում է 0,119հա, որի վրա առկա է 1974թ. կառուցված  բնակելի տուն ՝ 99,8քմ  ներքին մակերեսով /ծածկագիր 11-059-0009-0004/ : Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,1189հա, / ծածկագրով 11-059-0016-0017/  ուստի դիմել է փաստացի իր տիրապետման տակ գտնվող օրինական 0,119քմ ընդհանուր մակերեսով հողամասի սահմանների ճշտման և, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, 0,1189հա մակերեսով և  հողամասում առկա,  քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1974թ. կառուցված 99,8քմ ներքին մակերեսով բնակելի տան  իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0,1189հա մակերեսով / ծածկագիր 11-059-0009-0004/ հողմասը և  հողամասում առկա 99,8քմ ներքին  մակերեսով բնակելի տանը,  որից 29,8քմ ներքին մակերեսով նկուղը, 2,4 քմ մակերեսով նկուղի բաց պատշգամբը, 40,9քմ  ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը , 26,7 քմ մակերեսով 1-ին հարկի բաց պատշգամբը  կառուցված չեն և  չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,,  թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին  հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Հաստատել՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Վազաշեն գյուղի  վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներ՝ Ալեքսան Սետրակի Ալիխանյանին և  Ռիտա Սուրենի Ալիխանյանին պատկանող 0,1189հա մակերեսով 11-009-0009-0004 ծածկագրով, հողամասերի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծերի:

2.Վերականգնել քաղաքացիներ՝ Ալեքսան Սետրակի Ալիխանյանի և  Ռիտա Սուրենի Ալիխանյանի ընդհանուր համատեղ  սեփականության իրավունքը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Վազաշեն գյուղի  վարչական սահմաններում գտնվող 0,1189հա մակերեսով և  նրա վրա կառուցված 99,8քմ ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տան , որից 29,8քմ ներքին մակերեսով նկուղի, 2,4 քմ մակերեսով նկուղի բաց պատշգամբի, 40,9քմ  ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի , 26,7 քմ մակերեսով 1-ին հարկի բաց պատշգամբի  նկատմամբ  և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:

3. Տավուշի մարզ, Իջևան համայնք Վազաշեն գյուղի  վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացիներ՝ Ալեքսան Սետրակի Ալիխանյանին և  Ռիտա Սուրենի Ալիխանյանին պատկանող 0,1189հա մակերեսով հողամասին և բնակելի տանը /ծածկագիր 11-059-0009-0004/ տալ հետևյալ   հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Վազաշեն, 22-րդ փողոց , թիվ 4:

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան