Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023թվականի N 1697

,,ԳԵՏԱՀՈՎԻՏԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարան է դիմել ,,Գետահովիտի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Գետահովիտ 1-ին փողոց թիվ 19 հասցեում գտնվող մշակույթի տան մասնաշենքի 1-ին հարկի 140.35քմ մակերեսով և 2-րդ հարկի 301.9քմ մակերեսով տարածքը /վկայական  թիվ 2608840, ծածկագիր 11-022-0026-0009-001/, լիցենզավորման նպատակով,  անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու խնդրանքով:

Հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 28․02.2023թ. թիվ 2 նիստի թիվ 53 /կետ1/ որոշումը,  ղեկավարվելով   ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, թիվ 685-699 հոդվածների և ,,Տեղական ինքնակառավարմարման մասին,, ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի    պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Գետահովիտ 1-ին փողոց թիվ 19 հասցեում գտնվող մշակույթի տան մասնաշենքի 1-ին հարկի 140.35քմ մակերեսով և 2-րդ հարկի 301.9քմ մակերեսով տարածքը /վկայական  թիվ 2608840, ծածկագիր 11-022-0026-0009-001/,  անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ,,Գետահովիտի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ին:

2. ,,Գետահովիտի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ներկայացուցիչի հետ կնքել անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիր:      

3.Անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

 

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան