Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 73

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳՅՈՒՂ ԳԵՏԱՀՈՎԻՏ, 17-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՎՈՂ 0.301ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Կարեն Տիգրանի Աֆոյանը,  Իջևան համայնքի, գ․ Գետահովիտ, 17-րդ փողոցի, թիվ 12 հասցեում գտնվող և իրենց պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.301հա մակերեսով  հողամասին /վկայական թիվ 08052023-11-0018, ծածկագիր 11-022-0012-0043/ ընդլայնման նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով /մուտքի դիմոում թիվ0147, 16.01.2025թ./: Նշված տարածքին կից, բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ՝ գոյություն ունի 0.05136 հա մակերեսով չկառուցապատված հողամաս, որի նկատմամբ գրանցված է Իջևան համայնքի սեփականության իրավունքը /վկայական թիվ 06112024-11-0026, ծածկագիր 11-022-0012-0074/ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Գետահովիտ, 17-րդ փողոցի, թիվ 12/1 հասցեով: Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Գետահովիտ, 17-րդ փողոցի, թիվ 12/1 հասցեում գտնվող 0.05136 հա մակերեսով  հողամասը  չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքում, նախատեսված չէ այլ նպատակային կամ այլ գործառնական նշանակության համար, որպես առանձին միավոր  հնարավոր չէ տրամադրել աճուրդային կարգով:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ  կառավարության,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման, կառուցման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, 12.04.2001թ. թիվ 286 որոշման 4-րդ գլխի, 20-րդ կետի, գ/ ենթակետի, 04.06.2020թ. թիվ 1023-Ն, ,,Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին,, ՀՀ օրենքի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 66-րդ հոդվածի  թիվ 8 կետի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Գետահովիտ, 17-րդ փողոցի, թիվ 12 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով  Կարեն Տիգրանի Աֆոյանին պատկանող, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.301հա մակերեսով  հողամասին /վկայական թիվ 08052023-11-0018, ծածկագիր 11-022-0012-0043/ կից՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք,  գ․ Գետահովիտ, 17-րդ փողոցի, թիվ 12/1 հասցեում գտնվող 0.05136հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 06112024-11-0026, ծածկագիր 11-022-0012-0074/, ընդլայնման կարգով տրամադրել Կարեն Տիգրանի Աֆոյանին  ուղղակի վաճառքով և հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման 14-րդ գոտում, այն վաճառել 1քմ 1221  ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝  627106 /վեց հարյուր քսանյոթ հազար  հարյուր վեց/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Գետահովիտ, 17-րդ փողոցի, թիվ 12 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով  Կարեն Տիգրանի Աֆոյանին պատկանող, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.301հա մակերեսով  հողամասին /վկայական թիվ 08052023-11-0018, ծածկագիր 11-022-0012-0043/ կից՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք,  գ․ Գետահովիտ, 17-րդ փողոցի, թիվ 12/1  հասցեում գտնվող 0.05136հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /վկայական թիվ 06112024-11-0026, ծածկագիր 11-022-0012-0074/ընդլայնված  անշարժ գույքին  տալ  հետևյալ  հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Գետահովիտ, 17-րդ փողոցի, թիվ 12:

3.Քաղաքացի՝ Կարեն Տիգրանի Աֆոյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի  պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: Մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:

 

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

 


17 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 թ.

Ք. ԻՋԵՎԱՆ