Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023թվականի N 1692

,,ՆԵՐՔԻՆ ԾԱՂԿԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարան է դիմել ,,Ներքին Ծաղկավան մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Տավուշ, Իջևան համայնք, Ծաղկավան գյուղ, 1-ին փողոց, թիվ 40 հասցեում գտնվող անշարժ գույքը /մանկապարտեզի շենք՝ 99․25քմ ներքին մակերես, ծածկագիր 11-037-0020-0024-001 և շինության զբաղեցրած հողամաս՝ 116․7քմ մակերես, ծածկագիր 11-037-0020-0024, վկայական  թիվ 31052022-11-0005/, լիցենզավորման նպատակով,  անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու խնդրանքով:

Հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 30․11.2023թ. թիվ 10 նիստի թիվ 144  որոշումը,  ղեկավարվելով   ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, թիվ 685-699 հոդվածների և ,,Տեղական ինքնակառավարմարման մասին,, ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի    պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Տավուշ, Իջևան համայնք, Ծաղկավան գյուղ, 1-ին փողոց, թիվ 40 հասցեում գտնվող անշարժ գույքը /մանկապարտեզի շենք՝ 99․25քմ ներքին մակերես, ծածկագիր 11-037-0020-0024-001 և շինության զբաղեցրած հողամաս՝ 116․7քմ մակերես, ծածկագիր 11-037-0020-0024, վկայական  թիվ 31052022-11-0005/  անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ,,Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ին:

2. ,,Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ներկայացուցիչի հետ կնքել անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիր:      

3.Անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

 

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան