Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ԱՊՐԻԼԻ 2024թվականի N 926

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2/77 ԵՎ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2/78 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻՆ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արման Սամվելի Դավթյանը,  Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների  փողոցի,  թիվ2/77 հասցեում գտնվող /վկայական թիվ 16082021-11-0027/ և Իջևան համայնքի Մետաղագործների փողոցի,  թիվ2/78 հասցեում գտնվող  /վկայական թիվ 23112022-11-0048/, կառուցապատման իրավունքով իրեն պատկանող երկու առանձին գույքային միավորների միավորումից առաջացած գույքին հասցեավորում տալու խնդրանքով:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով    ՀՀ  կառավարության  2005թ.  դեկտեմբերի  29-ի  թիվ  2387-Ն  որոշման  պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների  փողոցի,  թիվ2/77 հասցեում գտնվող /վկայական թիվ 16082021-11-0027/ և Իջևան համայնքի Մետաղագործների փողոցի,  թիվ2/78 հասցեում գտնվող  /վկայական թիվ 23112022-11-0048/, և  քաղաքացի Արման Սամվելի Դավթյանին կառուցապատման իրավունքով պատկանող երկու առանձին գույքային միավորների միավորումից առաջացած գույքին  տալ  հետևյալ հասցեավորումը․ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Մետաղագործների  փողոցի,  թիվ 2/77 հողամաս:

2․Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների  փողոցի,  թիվ2/77 հասցեում գտնվող և Իջևան համայնքի Մետաղագործների փողոցի,  թիվ2/78 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող երկու առանձին գույքային միավորների միավորումից առաջացած գույքին  տալ  հետևյալ հասցեավորումը․ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Մետաղագործների  փողոցի,  թիվ 2/77 հողամաս:

3․Սույն որոշումն ենթակա  է պետական գրանցման։

 

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան