Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՓԵՏՐՎԱՐԻ 2025թվականի N 199

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԵՐՔԱԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 11-020-0011-0029 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0.051ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Գևորգ Թելմանի Խուդավերդյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 4-րդ փողոց, թիվ5 հասցեում գտնվող, բնակելի տան սպասարկման  0․1 մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ08022024-11-0028, ծածկագիր 11-020-0011-0029/ ընդլայնման նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով /մուտքի դիմոում թիվ0325, 03.02.2025թ./: Նշված տարածքին կից, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ՝ գոյություն ունի 0․051հա մակերեսով չկառուցապատված, քաղաքացի Գևորգ Թելմանի Խուդավերդյանի կողմից ինքնակամ զբաղեցրած հողամաս։  Համաձայն ՀՀ կառավարության 28.09.2005թ թիվ 1906-Ն որոշուման և Տավուշի մարզի Բերքաբեր համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, նշված 0․051հա հողամասը հանդիսանում է Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրին փոխանցված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս/ծածկագիր 11-020-0011-0029/: Անհրաժեշտություն է առաջացել  առանձնացված 0.1465հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 53-րդ հոդվածի,  ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի 2-րդ  կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրին փոխանցված, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-020-0011-0029/, Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում առանձնացնել 0.051հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2.Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող առանձնացված 0.051հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-020-0011-0029/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, գյուղ Բերքաբեր, 4-րդ  փողոց,  թիվ 5/2 հողամաս:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

 


13 ՓԵՏՐՎԱՐԻ 2025 թ.

Ք. ԻՋԵՎԱՆ