 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138 ijevanmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՓԵՏՐՎԱՐԻ 2023թվականի N 129
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.04129ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 44.08ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇՈԳԵԲԱՂՆԻՔԻ, 37.8ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԾԱԾԿԻ ԵՎ 38.08ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.04129հա մակերեսով հողամասի վրա 2020թ. քաղաքացի Արմեն Բորիսի Չապուխյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 119.96քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինություններ, որից 44.08քմ արտաքին մակերեսով շոգեբազնիք, 37.8քմ արտաքին մակերեսով ծածկ և 38.08 քմ արտաքին մակերեսով լողավազան շինություն ,որոնք հաշվառվել են 08.12.2022թ., հաշվառման ծածկագիրն է 2022DT8QM8, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 99.45քմ, որից շոգեբազնիք՝ 34.65քմ ներքին մակերեսով, ծածկ՝ 37.8քմ ներքին մակերեսով և լողավազան՝ 27քմ ներքին մակերեսով, ուստի քաղաքացին դիմել է ինքնակամ կառուցված շինությունների իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Համաձայն ՀՀ կառավարության 19.01.2006թ. թիվ 118-Ն որոշման և Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-022-0005-0002 ծածկագրով բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հող : Շինության զբաղեցրած 0.04129հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը և նրա վրա ինքնակամ կերպով կառուցված շինությունները չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն որոշումների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.04129հա մակերեսով հողամասի վրա քաղաքացի Արմեն Բորիսի Չապուխյանի կողմից ինքնակամ կառուցված 119.96քմ ընդհանուր արտաքին մակերեսով շոգեբաղնիքի, ծածկի և լողավազանի շինության նկատմամբ /ծածկագիր 11-022-0005-0002/:
2.Ճանաչել օրինական Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.04129հա մակերեսով հողամասի վրա քաղաքացի Արմեն Բորիսի Չապուխյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 119.96քմ ընդհանուր արտաքին մակերեսով շոգեբաղնիքի, ծածկի և լողավազանի շինությունը /ծածկագիր 11-022-0005-0002/:
3 .Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.04129հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-022-0005-0002/ վրա քաղաքացի Արմեն Բորիսի Չապուխյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 119.96քմ արտաքին մակերեսով շոգեբաղնիքի, ծածկի և լողավազանի շինությանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ, 6-րդ փողոց, թիվ 88/5:
4.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գետահովիտ, 6-րդ փողոց, թիվ 88/5 հասցեում գտնվող 0.04129հա մակերեսով բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-022-0005-0002/ կառուցված 119.96քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինությունները գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 14-րդ գոտում՝ առաջարկել քաղաքացի Արմեն Բորիսի Չապուխյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, բ/ ենթակետի՝ ուղղակի վաճառքով գնել 0.04129հա մակերեսով հողամասը՝ 1քմ 1221 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 504151/հինգ հարյուր չորս հազար հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ արժեքով, իսկ 119.96քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինությունը ՝ 1քմ 10882 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 1305405/մեկ միլիոն երեք հարյուր հինգ հազար չորս հարյուր հինգ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով :
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՃԱՂԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Իջևան